20:48 07 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Պարզվել է, որ 2019-ի ապրիլի 9-ին, ըստ համայնքի ղեկավարի, հողի աճուրդ է կազմակերպվել, որին մասնակցել են իբր 2 անձ, սակայն նրանցից մեկն այդ ընթացքում բացակայել է ՀՀ տարածքից։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. Դատախազությունը 2015-2020 թվականներին Սպիտակի համայնքապետարանում կատարված կոռուպցիոն չարաշահումներ է բացահայտել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ. տեղեկանում ենք դատախազության պաշտոնական էջից։

Նշենք, որ այդ թվականներին Սպիտակի համայնքապետն է եղել Գագիկ Սահակյանը` նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի եղբայրը։

Նշենք, որ պետական վերահսկողական ծառայությունը դատախազությանն էր ուղարկել Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը:

«Դրանց հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2015-2020թթ. ընթացքում Սպիտակի ղեկավարի որոշումներով օրինականացվել են թվով 80 ինքնակամ կառույցներ։ Մասնավորապես, սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով 58 դեպք, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով` 22 դեպք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, վերը նշված ինքնակամ կառույցների 80 դեպքով ինքնակամ շինարարություն իրականացնողների նկատմամբ չեն կիրառել և գանձել առնվազն 18, 8 մլն դրամի տուգանք՝ առաջացնելով ծանր հետևանքներ։

Կոտայքում հայտնաբերված գանգի հետքերով. սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել

Բացի այդ, պարզվել է, որ 2019-ի ապրիլի 9-ին, ըստ համայնքի ղեկավարի, հողի աճուրդ է կազմակերպվել, որին մասնակցել են իբր 2 անձ, սակայն նրանցից մեկն այդ ընթացքում բացակայել է ՀՀ տարածքից։ Ըստ արձանագրության` առավելագույն գին առաջարկած մասնակցին վաճառվել է 0.1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս:

Բացի այդ, 2015-2020թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի Սպիտակի համայնքապետարանը «Նարինե» ՍՊԸ-ի հետ կնքել է Սպիտակում փողոցների սանիտարական մաքրման և հարակից ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր 92,3 մլն դրամ արժեքով:

Համայնքապետարանի կողմից ի սկզբանե պայմանագրերի տեխնիկական բնութագրերով ավել է նախատեսվել շուրջ 13 600 քմ տարածքի սանիտարական մաքրման ծառայություններ, որը դրամական արտահայտությամբ 2015-2020թթ. համար ընդհանուր կազմել է 15,5 մլն դրամ:

Սպիտակի համայնքապետարանը 2015-2020թթ. ընթացքում մի քանի ընկերությունների հետ կնքել է Սպիտակում տարբեր բնույթի աշխատանքների, մասնավորապես՝ փողոցների լուսավորության համակարգերի թարմացման, քաղաքային զբոսայգու հուշարձանի և բեմի հանդերձարանի վերանորոգման, գեղարվեստի դպրոցի և երաժշտական դպրոցի շենքերի վերանորոգման աշխատանքների կատարման 8 պայմանագրեր: Այս դեպքում էլ հայտնաբերվել են կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, ինչի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 11մլն դրամ համայնքային միջոցներ:

Նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական կեղծիքը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Յուրացնելը կամ վատնելը) հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:

Ըստ թեմայի

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը դիմել է Արթուր Դավթյանին. նա պահանջում է քրգործ հարուցել
Տավուշի մարզում թունավորումից մահացած 11-ամյա աղջկա դեպքով քրգործ է հարուցվել
Հակոբ Արշակյանի ու լրագրողի աղմկահարույց դեպքի առնչությամբ նորից քրգործ է հարուցվել
թեգերը:
Քրեական գործ, չարաշահում, Սպիտակ

Գլխավոր թեմաներ