20:45 07 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Արտակ Թադևոսյանը 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով էր նշանակվել առաջին ատյանի դատավոր։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշում է ընդունել, ըստ որի` Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի լիազորությունները համարվել են դադարած։

Տեղեկանում են Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքից։

Նշենք, որ դատավորը հրաժարական է ներկայացրել ապրիլի 30–ին։

Թադևոսյանը 2014 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան: 2014-2015 թթ. աշխատել է դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:

ՀՀ նախագահի 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Նախագահի 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

թեգերը:
Հրաժարական, Դատավոր

Գլխավոր թեմաներ