00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենաուժեղ և հպարտ ազգն է. ինչպիսին է հետպատերազմյան Հայաստանը հայտնի հաղորդավարի աչքերով

© Photo : provided by Andrey RazigrayevТелеведущий Андрей Разыграев в одном из ереванских ресторанов
Телеведущий Андрей Разыграев в одном из ереванских ресторанов - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում «Отпуск без путевки» («Արձակուրդ առանց ուղեգրի») հաղորդման հաղորդավարը պատմել է, թե ինչն է իրեն ամենահոգերահարազատը դարձել Հայաստանում։ 

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար և «Отпуск без путевки» հեղինակային ճամփորդական շոուի հեղինակ Անդրեյ Ռազիգրաևն արդեն երկրորդ անգամ է իր հաղորդման շրջանակում պատմում Հայաստանի մասին։ 

Այն եթեր դուրս կգա մայիսի 8-ին՝ ռուսական հայտնի «МУЗ ТВ» ժամանցային հեռուստաալիքով։ Իսկ մինչ տեսանյութը մոնտաժվում է՝ Անդրեյը պատասխանել Է Sputnik Արմենիայի մի քանի հարցի։

© Photo : provided by Andrey RazigrayevՀաղորդավար Անդրեյ Ռազիգրաևը Երևանի Հանրապետության հրապարակում
Ամենաուժեղ և հպարտ ազգն է. ինչպիսին է հետպատերազմյան Հայաստանը հայտնի հաղորդավարի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Հաղորդավար Անդրեյ Ռազիգրաևը Երևանի Հանրապետության հրապարակում

Հայտնի հաղորդավարը խոստովանում է, որ, ինչպես և նախորդ այցելության ժամանակ, այս անգամ ևս իրեն հոգեհարազատ են դարձել մարդիկ․ «Այնքան անշահախնդիր են, այնքան սրտաբաց, այնքան հյուրընկալ»։

Նա հետաքրքիր դեպք պատմեց, երբ «Отпуск без путевки» թիմը պետք է հասներ Հանրապետության հրապարակի կենտրոնական մասը, բայց չէին կարողանում անցնել մեքենաների հոսքի միջով։

© Photo : provided by Andrey RazigrayevՀաղորդավար Անդրեյ Ռազիգրաևը Դիլիջանում
Ամենաուժեղ և հպարտ ազգն է. ինչպիսին է հետպատերազմյան Հայաստանը հայտնի հաղորդավարի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Հաղորդավար Անդրեյ Ռազիգրաևը Դիլիջանում

«Մենք կանգնած ենք, մտածում ենք, թե ինչպես անցնենք մեքենաների հոսքի միջով, մենք պետք է դրվագ նկարեինք հենց կենտրոնում։ Եվ այստեղ տաքսիներից մեկի վարորդը հենց այնպես որոշում է օգնել մեզ․ վարպետորեն գործելով, կարծես երթևեկության կարգավորող կամ ճանապարհային ոստիկանության աշխատակից լիներ, նա կանգնեցրեց մեքենաների հոսքը, և մենք արագ-արագ անցանք։ Նաև խոստացավ, որ ամեն ինչ կկարգավորի, եթե մեզ համազգեստով մարդիկ մոտենան»,-ասում է Ռազիգրաևը։

Եվ դա նմանատիպ դրվագներից միայն մեկն է, իսկ այդպիսիք օրական մի քանիսն էին, խոստովանում է հաղորդավարը։ Նրա խոսքով՝ անծանոթ մարդկանց օգնելու տեղացիների ցանկությունը ուղղակի ապշեցուցիչ է․ ինքն ու իր թիմը ոչ մի անգամ բնակիչների կողմից անտարբերության կամ բացասական վերաբերմունքի չեն բախվել՝ որ քաղաքում կամ գյուղում էլ գտնվեին։

Անդրեյը Հայաստանի շատ անկյուններում է եղել, իսկ հնամենի երկրի գաղտնիքները բացահայտելու հարցում նրան ավանդաբար օգնում է «Бабушка Вартануш» («Վարդանուշ տատը») զբոսաշրջային նախագծի ղեկավար Ամալյա Ակոպովան։

Հաղորդավարն առաջին անգամ Հայաստան այցելել է ավելի քան 20 տարի առաջ․ դա գործուղում էր, որն ընդամենը 36 ժամ է տևել։

Այնուհետև վերադարձել է 2018թ․-ին՝ «Արձակուրդ առանց ուղեգրի» ծրագրով։

Իսկ արդեն իր երրորդ ճամփորդության ժամանակ Ռազիգրաևը խոստովանում է, որ այստեղ իրեն զգում է ինչպես տանը։

«Հայաստանում ինձ զգում եմ, ինչպես տանը։ Ես մեծ թվով հայ ընկերներ ունեմ Մոսկվայում։ Ամեն անգամ ձեր երկիր գալն ինձ համար նրանց հետ շփվելու նման է․ անհավանական հյուրընկալություն, անհավանական ջերմություն՝ այն բոլոր մարդկանց հոգու ջերմությունն ու սրտաբացությունը, որոնց նկարահանումների ժամանակ հանդիպել ենք մեր ճանապարհին»,-ասում է նա։

Հաղորդավարը խոստովանում է, որ ռուսաստանցիների մեծ մասի համար Հայաստանը միայն կոնյակի հետ է ասոցացվում, ինչն այնքան էլ արդար չէ․ «Դուք հրաշալի գինիներ ունեք, հնեցված, համեղագույն․․․ Երրորդ անգամ այցելելուց հետո արդեն մտածում եմ, որ ինչքան հնարավոր է շուտ կրկին գամ»։

© Youtube/ МУЗ-ТВՀաղորդավար Անդրեյ Ռազիգրաև
Ամենաուժեղ և հպարտ ազգն է. ինչպիսին է հետպատերազմյան Հայաստանը հայտնի հաղորդավարի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Հաղորդավար Անդրեյ Ռազիգրաև

Ինչ վերաբերում է տեսարժան վայրերին, ապա դեռևս նախորդ այցի ժամանակ Անդրեյին ցնցել է Խոր Վիրապի վանքը՝ Արարատ աստվածաշնչային լեռան ստորոտին։ Վանքը կառուցվել է ստորգետնյա բանտի վրա, որտեղ, ավանդության համաձայն, հայոց արքա Տրդատ 3-րդը 14 տարի բանտարկված է պահել Գրիգոր Լուսավորչին՝ մինչև 301 թ․-ին քրիստոնեություն ընդունելը։

«Այն մթնոլորտը, այն աուրան, այն էներգետիկան, որ կար այնտեղ, ես մինչև օրս՝ երեք տարի անց, հիշում եմ։ Պետք է խոստովանեմ նաև, որ Տաթևի վանքը չի զիջում իր էներգետիկայով, խորհրդավարությամբ, հոգևոր ուժով և գեղեցկությամբ, հատկապես՝ Տաթևի շրջակայքի անսանձ գեղեցկությամբ»,-ասում է նա։

Արձակուրդ` առանց ուղեգրի. Ռազիգրաևի հայաստանյան թոփ 7 վայրերը

Այն հարցին, թե փոխվել են արդյոք մարդիկ վերջին փորձություններից, մասնավորապես՝ 2020թ․-ի սեպտեմբեր-նոյեմբերի Արցախյան պատերազմից հետո, Ռազիգրաևը պատասխանում է, որ մայրաքաղաքում շատ չի զգացել։ Նրա կարծիքով՝ դա, հավանաբար, կապված է այն բանի հետ, որ Երևանը մեծ, եռուն քաղաք է՝ հսկայական թվով մարդկանցով։ Յուրաքանչյուրն իր հոգսերն ու խնդիրներն ունի։ Իսկ միանգամից բոլոր խնդիրների և միմիայն խնդիրների մասին մտածելը նույնպես սխալ է։

© Photo : provided by Andrey RazigrayevՀաղորդավար Անդրեյ Ռազիգրաևը Ջերմուկի ջրվեժի մոտ
Ամենաուժեղ և հպարտ ազգն է. ինչպիսին է հետպատերազմյան Հայաստանը հայտնի հաղորդավարի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Հաղորդավար Անդրեյ Ռազիգրաևը Ջերմուկի ջրվեժի մոտ

Իսկ ահա հարավում՝ Արցախին ավելի մոտ, որտեղ նրա թիմը Տաթևի վանքն էր նկարում, իրավիճակը մի փոքր ուրիշ էր։

«Այնտեղ մթնոլորտն այնպիսին է․․․ Չեմ կարող ասել, թե շատ տագնապային կամ լարված է, ոչ։ Բայց ինչ-որ էներգետիկա է զգացվում, մարդիկ ինչ-որ փիլիսոփայական հայացքով են նայում ապագային․․․ Օդում կարծես ինչ-որ խելագար վիրավորանք է կախված»,-ասում է Անդրեյը։

Դրա հետ մեկտեղ հաղորդավարը նշում է, որ իր համար հիմա հայ ժողովուրդն ամենաուժեղ և հպարտ ազգն է։ Իսկ մեր զրույցը նա ավարտեց հետևյալ խոսքերով․ «Ես հասկանում եմ, որ ձեր սրտերը ցավով լի են։ Դրա հետ ապրելը հեշտ չէ, բայց միաժամանակ այդ սրտերում շատ սեր ու ներելու ունակություն կա։ Եվ հայ ժողովրդի այդ բացառիկ որակների ճիշտ հավասարակշռությունն է, որ նրան առանձնահատուկ է դարձնում՝ այսքան ուժեղ, բարի և ամուր»։

Լրահոս
0