04:26 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Միքայել Մելքումյանը հայտնեց` շատ կետեր են մանրակրկիտ ներկայացվել զեկույցում, սակայն, միևնույն ժամանակ, դեռ շատ հարցեր էլ անպատասխան են մնացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ չեն եղել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում փակ նիստում ներկայացվել և քննարկվում էր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Քանի որ նիստը փակ էր, շատ բան ասել չեմ կարող։ Բացահայտում չեմ կարող ասել եղավ, բայց ինչ–որ դրվագներ և գործոններ կան, որ ներկայացվեցին»,–ասաց Մելքումյանը։

Նա նշեց նաև, որ, զեկույցի գաղտնիությունից ելնելով, կոռեկտ չի համարում մեկնաբանել, թե այնտեղ ինչ էր նշված` հայկական կողմի թերացումները որո՞նք են եղել։ Մելքումյանի խոսքով` մանրակրկիտ շատ բաներ են ներկայացվել զեկույցում, սակայն, միևնույն ժամանակ, շատ հարցեր էլ մնացել են։

Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, թե զեկույցում պատերազմի շատ հարցերի պատասխաններ են փաստագրվել։ Նա հավաստիացրել էր, որ առաջիկայում հանրությանը զեկույցի որոշ հատվածներ հասանելի կլինեն։

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

Ըստ թեմայի

2016թ–ի Ապրիլյան պատերազմը այս պատմության «վերջին զանգն» էր. Փաշինյան
Ապրիլյան պատերազմի համար անպատժելիությունն Ադրբեջանն օգտագործեց 4 տարի անց․ Արցախի ՄԻՊ
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանում կքննարկվի փակ դռների հետևում
թեգերը:
Միքայել Մելքումյան, Ապրիլյան ԱԺ քննիչ հանձնաժողով, Ապրիլյան քառօրյա պատերազմ

Գլխավոր թեմաներ