05:08 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD488.19
  • GBP679.51
  • EUR580.70
  • RUB6.69
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
17610

ԵՊՀ–ում չեն պատրաստվում բուհի ինքնավարության դեմ կառավարության քայլն անպատասխան թողնել։ Գևորգ Էմին-Տերյանը հայտնում է` դատական հայցեր կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Կառավարության թիվ մեկ խնդիրը բուհերի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելն է և բուհական ինքնավարության ոչնչացումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը` անդրադառնալով կառավարության կողմից երեկ ընդունած որոշմանը։

Ըստ կառավարության ընդունած որոշման` հաստատվել է պետական բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։ Այսպիսով, կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, որից 55 տոկոսին նշանակելու է կառավարությունը, 10 տոկոսին՝ ԿԳՄՍ-ն, հաջորդ 10 տոկոսին՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, իսկ վերջին 25 տոկոսին էլ՝ ուսանողական կազմը։ Հավելենք` «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որտեղ նշված էր նաև այս հարցը, ՀՀ նախագահը չէր ստորագրել և ՍԴ էր ուղարկել։

«ԵՊՀ-ում հիմա հիմնականում տարակուսանք է տիրում, քանի որ նման բան սպասելի չէր` նույնիսկ կառավարության նիստ չի գումարվել։ Այս հապճեպությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Սա նման է երեխայի հետ շախմատ խաղալուն, երբ նա հաղթել չի կարողանում և ամենակարևոր ֆիգուրը` թագուհին, վերցնում է տախտակի վրայից»,–ասաց Էմին–Տերյանը։

Նրա խոսքով` երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը քննարկվում էր և դրույթների հակասահմանադրականության մասին էր խոսվում, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պնդում էր, որ պետք է տեսնել բարեփոխման հնարավորությունները, այլ ոչ թե կենտրոնանալ մի քանի դրույթների վրա։ Էմին-Ըստ Էմին Տերյանի` պարզվեց, որ նախարարը ստում էր։

Նա նկատում է` սա արդեն 4-5-րդ դեպքն է, որ կառավարությունը «հարձակվում» է բուհերի վրա։ Օրինակ` երբ որոշել էին օրենքում փոփոխություն կատարել և սահմանվել էր, որ պարտադիր չէ ռեկտորը համապատասխանի բուհի կանոնադրական պահանջներին` լինի դոկտոր–պրոֆեսոր և այլն։

ԵՊՀ–ում, սակայն, չեն պատրաստվում հենց այսպես թողել իրավիճակը. Էմին-Տերյանը հայտնեց, որ  դեռ վերջնական չի կարող ասել` ինչ որոշման կգան բուհում, սակայն առկա քննարկումներից կարելի է ենթադրել, որ դատական հայցեր կլինեն, կվիճարկեն որոշումը։

ԵՊՀ-ն այս պահին շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև հեղափոխությունը. Սերոբ Խաչատրյան

«Շատ տարօրինակ է, որ 3 տարի է բուհը գտնվում էր տուրբուլենտ վիճակում և հիմա ոտուձեռ են ընկել, արագ հարցեր են լուծում։ Ըստ երևույթին, հասկացել են, որ համալսարանի գլխին կախված է լուծարման վտանգը, քանի որ ըստ Հիմնադրամների մասին օրենքի` եթե 6 ամիս կառավարող մարմիններ չեն ձևավորվում, հիմնադրամը լուծարվում է։ Կամ էլ գուցե պատկան մարմինները ձևացնում են, թե իբր անհանգստացած են բուհի բնականոն գործունեության խաթարմամբ և փորձում են իրենց վրայից հանել այդ մեղքը»,–ասաց Էմին–Տերյանը։

Անդրադառնալով ԵՊՀ–ի հոգաբարձուների խորհրդի նիստերի կայացման տապալման խնդրին` նա նշեց, որ վիճելի է հարցը` բուհն ունի՞ հոգաբարձուների խորհուրդ, թե ոչ։ Էմին-Տերյանը պարզաբանեց` հարցն այն է, որ հոգաբարձուների խորհրդի անդամների կեսը դիմում է գրել ԵՊՀ կանոնադրության խախտմամբ, այսինքն` դրանք գրել են ՀՀ վարչապետի անունով, այնինչ պետք է հոգաբարձուների խորհրդին դիմեին։  Ուստի, հիմա պարզ չէ` հին խորհուրդը կշարունակի՞ իր աշխատանքները, թե՞ նորը կձևավորվի։

«Ակնհայտ է, որ նախարարի ուղղորդմամբ ամեն ինչ արվեց հոգաբարձուների խորհուրդը տապալելու համար։ Կարծում եմ` սա լիազորությունների չարաշահում է, քանի որ նախարարն իրավունք չունի ձախողել բուհի աշխատանքը»,–ասաց Էմին–Տերյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում էր գրել։ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել 2019-ի մայիսի 23–ին։ Բացի այդ, արդեն որերորդ անգամ է տապալվում են բուհի հոգաբարձուների խորհրդի նիստերի կայացումը, քանի որ նախ խորհրդի անդամների բացակայության պատճառով քվորում չէր լինում, իսկ հետո մի շարք անձինք դուրս եկան խորհրդից։

Ըստ թեմայի

Կառավարությունը Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում հաստատեց Գոռ Վարդանյանին
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն էլ պատվաստվեց կորոնավիրուսի դեմ
Նախարարի պաշտոնի համար «պայքարում» է Մխիթար Հայրապետյանը. «Ժողովուրդ»
թեգերը:
Հայաստան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Վահրամ Դումանյան, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Դատարան, Օրենք, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ