11:23 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1901)
167 0 0

Կորոնավիրուսի դեմ պատվաստված անձինք Հայաստան մուտք կգործեն առանց ՊՇՌ թեստ հանձնելու։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ կրկնակի պատվաստման հավատագիր ներկայացնող անձինք կկարողանան Հայաստան մուտք գործել առանց ՊՇՌ թեստ հանձնելու։

Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով կարանտինի սահմանափակումների մասին 2020թ–ին ընդունված որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը։

«Այսինքն` ՊՇՌ թեստի բացասական արդյունքն ու պատվաստման կանաչ անձնագիրը հավասարապես կգործեն որպես մեր երկրի սահմանի հատման պահանջ»,– ասաց Ավանեսյանը` հատուկ ընդգծելով, որ այս փոփոխությունը վերաբերում է բացառապես ՀՀ մուտք գործողներին, իսկ Հայաստանից այլ երկիր մեկնելու համար գործում են տվյալ երկրում ընդունված պահանջները։

Նշենք, որ պատվաստման սերտիֆիկատով մուտքի իրավունքն այսօր գործում է արդեն Իսլանդիայում, Իսրայելում, Էստոնիայում, Լեհաստանում, Լիտվայում, Սան Մարինոյում, Վրաստանում, Ռումինիայում, Սլովենիայում, Նորվեգիայում, Չեռնոգորիայում:

Մի շարք երկրներ էլ, օրինակ, Դանիան, Շվեդիան, Հունգարիան, Հունաստանը, Իսպանիան, Սերբիան նախատեսում են կիրառել միջազգային ճանապարհորդների համար COVID-19-ի դեմ պատվաստումը հավաստող փաստաթղթի պահանջ։

425 նոր դեպք, 14 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ կառավարությունը վերանայել է նաև մինչև 1 տարեկան երեխաների համար գործող սահմանափակումները։ «Նրանց համար երկիր մուտք գործելու ՊՇՌ թեստավորման պահանջը հանել ենք, քանի որ հիմա ճանապարհորդելու սեզոնը բացվում է, և ուսումնասիրություններ անելով հանգեցինք եզրակացության, որ եթե ընտանիքի այլ անդամների մոտ թեստը բացասական է, ապա շատ մեծ է հավանականությունը, որ մինչև 1 տարեկան երեխան այլոց հետ չի շփվում և նրա թեստի արդյունքը բացաական կլինի»,– ասաց Ավանեսյանը։

Կառավարությունը հաստատեց որոշումը։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1901)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար առևտրի խոշոր կենտրոններում էլ բուժկետեր կգործեն
Կորոնավիրուսից մահացել է հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը
Հայաստանում շուրջ 6000 անձ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ. Անահիտ Ավանեսյան
թեգերը:
Հայաստան, կարանտին, թեստ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ