ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Այսօր ցերեկը, մայիսի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը Հայաստանի բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Մայիսի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով;
© official site of the MES of RA Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Այսօր ցերեկը անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +19-ից +21–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +9-ից +11։
Հայաստանի բոլոր մարզերում նոր մանկապարտեզներ ու դպրոցներ կկառուցվեն