03:35 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
138 0 0

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը վստահեցնում է, որ նկարում պատկերված կինը ողջ և առողջ է։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ տարբեր լրատվամիջոցների և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունը` Նիդեռլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ, այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։

«Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը կապի մեջ է Նիդեռլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։

Դիվանագիտական ներկայացուցչությունը խնդրում է զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը։

«Մտածել չեմ ուզում». մարզիչ Հարությունյանը` պատերազմի ու ադրբեջանցի ընկերների մասին

Ադրբեջանցի բլոգեր Բայրամ Մամադովի դիակը հայտնաբերվել է Ստամբուլում

Նշենք, որ այսօր Facebook–ի օգտատերերից մեկը գրել էր, թե երեք ադրբեջանցիներ Նիդեռլանդներում դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին։ Գրառումը տարածել էին մի շարք լրատվամիջոցներ։

«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին

թեգերը:
Նիդեռլանդներ, դանակահարություն, Կին, դեսպանություն

Գլխավոր թեմաներ