07:26 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
4801

Արդեն 20-րդ դարավերջին մեր ժողովուրդը վերստին բախվեց ծրագրված հայատյացության փաստին և այս անգամ ստիպված էր պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ, նշված է ուղերձում:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է:

Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ:

Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար:

Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ:

Նրանք հաղթեցին շուրջ 30 տարի առաջ Շուշին ազատագրելով:

Նրանք հաղթեցին ավելի քան 75 տարի առաջ Բեռլինը գրավելով:

Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով:

Երկրորդ համաշխարհային և Հայրենական պատերազմներում հայ ժողովուրդը, Խորհրդային Միության և Եվրոպայի այլ ժողովուրդների կողքին հերոսաբար մասնակցեց ֆաշիզմի դեմ պայքարին:

Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ Սարգսյան

Արդեն 20-րդ դարավերջին մեր ժողովուրդը վերստին բախվեց ծրագրված հայատյացության փաստին և այս անգամ ստիպված էր պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ:

21-րդ դարում մենք կրկին դեմ հանդիման էինք ատելությանը և էթնիկ զտումների սպառնալիքին՝ ի դեմս Արցախի դեմ ուղղված ադրբեջանաթուրքական միացյալ պատերազմի:

Այս օրերին, երբ ֆաշիզմի դեմ համաշխարհային հաղթանակի հերթական տարեդարձն է, աշխարհը նոր մարտահրավերների առաջ է: Մենք կարիք ունենք վերաիմաստավորել հաղթանակի և խաղաղության գաղափարները՝ գիտակցելով դրանց բարձր արժեքն ու կարևորությունը:

Այդ գաղափարների համար զոհվեցին մեր պապերը Երկրորդ համաշխարհային և Հայրենական պատերազմներում: Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ և բարեմաղթանքներս հղում մեր այն վետերաններին, ովքեր կյանքի ու գործի կենդանի դասագիրք են:

Այդ գաղափարների համար իրենց զոհաբերեցին նրանց նորօրյա սերունդներն արցախյան առաջին պատերազմում: Թող լույս իջնի նրանց շիրիմներին:

Այդ գաղափարների համար իրենց կյանքը նվիրաբերեցին մեր այսօրվա հերոսներն Արցախում: Աղոթում եմ նրանց հոգիների հանգստության համար, խոնարհումս բերում նրանց հիշատակներին և շնորհակալության ու մխիթարանքի խոսքերս հղում նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Աղոթում եմ մեր վիրավոր զինվորների ապաքինման, գերիների շուտափույթ վերադարձի, անհայտ կորածների արագ հայտնաբերման համար՝ ի սպաս դնելով իմ ջանքերն ու հնարավորությունները:

Մեր սահմանները հսկող, մեր խաղաղությունը պաշտպանող և անվտանգությունն ապահովող զինծառայողներին ու կամավորներին մաղթում եմ առողջություն և անփորձանք ծառայություն:

Սիրելի հայրենակիցներ,

Այս տարի լրանում է Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակը: Անկախության ձեռքբերումը նույնպես ազատության ու կամքի հաղթանակն էր: Այսօր, տարիների հեռվից, այն հիշեցնում է, որ որևէ ձեռքբերում, առավել ևս՝ հաղթանակ պետք է զարգացնել և վերածել ուժեղ պետության ու կազմակերպված հասարակության, արժանապատիվ խաղաղության և կայուն առաջընթացի:

Հաղթանակի այս օրը, կամ թե ինչու ոստիկանության սերժանտը պատվի առավ կանաչի վաճառող կնոջը

Մենք պարտավոր ենք հաղթել: Դրա երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը, մեր նպատակասլացությունը և կարգապահությունը:

Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի:

Փա՛ռք Հաղթանակի հերոսներին:

Կեցցե՛ն Հայաստանը և Արցախը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը»: 

Ըստ թեմայի

Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ
«Հաղթանակը չի տրվում որպես նվեր». նախագահը հյուրընկալել է Հայրենական պատերազմի վետերանների
Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին ու քաղաքացիներին շնորհավորել Է Հաղթանակի օրվա առիթով
թեգերը:
հաղթանակ, ուղերձ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ