20:17 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
208 0 0

Գործադուլ հայտարարած վարորդները վստահեցնում են, որ իրենց վառելիք չեն տրամադրում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները վաղ առավոտից բողոքի ակցիա են անում։ Երթուղի դուրս չեն եկել թիվ 35, 20, 5, 45, 38, 33, 26, 4 և մի շարք այլ երթուղիներ սպասարկող ավտոբուսներն ու երթուղայինները։ Վարորդները դժգոհում են, որ արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում, որ դուրս գան աշխատանքի:

Акция протеста водителей общественного транспорта (12 мая 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Վարորդները բողոքի ակցիա են անում Երևանում

Կոմիտասի պողոտայում երթուղային «Գազել» է այրվել

Նրանց խոսքով՝ որոշ ժամանակ առաջ վառելիքը սկսել է մատակարարել CPS ընկերությունը։ Այդ ժամանակից ի վեր բարդություններ են սկսվել: Վարորդները նշում են, որ սովորաբար յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում լիցքավորում են մեքենաները, որպեսզի հաջորդ առավոտյան դուրս գան աշխատանքի։ Սակայն երեկ չեն կարողացել լիցքավորել, որովհետև պահեստներում ո՛չ բենզին է եղել, ո՛չ դիզել։

Акция протеста водителей общественного транспорта (12 мая 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Բողոքի ակցիա Երևանում

«Թող պետությունը, քաղաքապետարանը մտածի` ինչպես լուծի խնդիրը։ Մեր հազարավոր համաքաղաքացիները մնացել են առանց տրանսպորտի», - Sputnik Արմենիային ասաց վարորդներից մեկը։

Акция протеста водителей общественного транспорта (12 мая 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Բողոքի ակցիա Երևանում

Նրանց խոսքով՝ եթե մայրաքաղաքային իշխանությունները չեն ուզում, որ իրենք աշխատեն, իրենք էլ չեն աշխատի։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խնդիրը կապված է վառելիքի մատակարարների հետ։ Նա դժվարացավ ասել, թե ինչու են խափանումներ եղել։ Միայն նշեց, որ մատակարարների հետ քննարկումներ են ընթանում, հուսով են, որ շուտով խնդիրը կլուծվի:

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ վարորդներին ուղեգրեր տվեցին, նրանք դուրս եկան աշխատանքի։

Վարորդական իրավունքի քննության բարդացումն իրականում զրո էֆեկտ ունի. Տիգրան Քեյան

Ըստ թեմայի

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը
Գազելներից և «մահվան» վերելակներից մինչև չնշվող տոներ. ի՞նչ է փոխվել Երևանում 2.5 տարում 
Արցախում ավտոմեքենան ընկել է «Կարկառ» գետը. վարորդը մահացել է
թեգերը:
Բողոքի ակցիա, վարորդ, ավտոբուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ