07:16 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Ֆիլմում ներկայացված է հայկական արմատներ ունեցող երիտասարդ աղջկա պատմությունը, որը պատմում է, թե ինչ զգացողություն է՝ ծնվել ընտանիքում, որտեղ երկու տարբեր մշակույթ է տիրում։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik.  Բրիտանական Nowness պարբերականն իր հետևորդներին փոքրիկ տեսահոլովակ է ներկայացրել՝ հայկական մշակույթին նվիրված «Չմոռանաս ինձ» ֆիլմից։ «Դիտեք այս պարը՝ որպես հարգանքի տուրք հայկական մշակույթին և ինքնությանը»,-այսպես է ներկայացվում Instagram-ում պարբերականի էջում հրապարակված տեսահոլովակը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NOWNESS (@nowness)

Գրառման հեղինակներն օգտատերերին հղումների միջոցով ուղղորդում են իրենց կայք, որտեղ հրապարակված է ֆիլմի ամբողջական տարբերակը։ Կադրերում խորեոգրաֆ Ալին Դերդերյանը պարում է դուդուկի հնչյունների ներքո և ներկայացնում է իր պատմությունը։

Դերդերյանի մայրը ֆրանսուհի է, հայրը՝ հայ։ Աղջիկը պատմում է, թե ինչ է նշանակում ծնվել ընտանիքում, որտեղ ծնողները երկու տարբեր մշակույթների ներկայացուցիչ են, և ինչ զգացողություն է՝ մշտապես լսել փորձությունների մասին, որոնցով ստիպված են եղել անցնել քեզ մտերիմ մարդիկ։

Ֆրանսիացին ամուսնացել է հայուհու հետ և Գուգարքում խաղ–գրքեր է ստեղծում երեխաների համար

«Հայ լինելը կրոնի, մշակույթի կամ հայրենասիրության հարց չէ։ Լինել հայ՝ նշանակում է կրել պատմություն, որը դեռ ամբողջությամբ չի պատմվել»,-ասում է աղջիկը։

Նշենք, որ Դերդերյանը փիլիսոփայության դոկտոր է, նրա ատենախոսությունը նվիրված է խորեոգրաֆիայի հարցերին։

Ըստ թեմայի

«Մաճառ 44»․ ինչպես Լոնդոնից եկած հայուհին բարեգործական ռեստորան բացեց Երևանում
Մոր մարմնի հետ նետել են ձորը․ ինչպես է փոքրիկ հայուհին փրկվել «Տիգրանակերտի մսագործից»
Ամառը չի եկել, բայց նրանք արդեն լողազգեստով են. աստղային հայուհիների կրքոտ լուսանկարները
թեգերը:
ֆիլմ, Հայաստան, Մեծ Բրիտանիա

Գլխավոր թեմաներ