00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշեցի փոքրիկները կարոտում են իրենց տունը, ծնողները հաշվում են հիփոթեքի գինը

© Photo : provided by Larisa PetrosyanДети семьи Ишханян
Дети семьи Ишханян - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Բաժանորդագրվել
Նախարարության առաջարկած սոցիալական ծրագրի մասին լսելով` Լարիսան հաշվարկել է, որ այդ ծրագրով բնակարան գնելու համար իրենց ընտանիքը պետք է 20 տարի շարունակ ամսական մոտ 35 000 դրամ վճարի։ Բայց նույնիսկ այս գումարը մտավախություններ է առաջացնում։

Պետական աջակցությամբ բնակարան գնելու գայթակղությունը մեծ է, վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը` ավելի մեծ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շուշիից Հայաստան տեղափոխված 4 երեխաների մայր Լարիսա Պետրոսյանը` մեկնաբանելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը` կացարանի կարիք ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու պետական աջակցություն տրամադրելու մասին։

Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար

«Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կարողանայինք նորմալ պայմաններ ապահովել երեխաների համար, բայց առանց մշտական աշխատանքի, առանց կայուն եկամտի վարկի բեռի տակ մտնելը շատ վտանգավոր է»,– ասում է Լարիսան, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն ճաշակել է տուն կորցնելու ցավը։

© Photo : provided by Larisa PetrosyanԼարիսա Պետրոսյանն իր երեխաների հետ
Շուշեցի փոքրիկները կարոտում են իրենց տունը, ծնողները հաշվում են հիփոթեքի գինը - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Լարիսա Պետրոսյանն իր երեխաների հետ

4 դուստրերի երիտասարդ ծնողները Շուշիում աշխատանք ունեին. Լարիսան մշակույթի պալատում մանկական ինքնագործ խումբ էր ղեկավարում, Գարիկը շինարար էր։ Իրենց համեստ եկամուտներով Շուշիում 10 տարի առաջ երեք սենյականոց բնակարան էին գնել հիփոթեքով։ Այս տարի նույնիսկ ծրագրել էին վերանորոգել տունը։ Բայց պատերազմը խափանեց ապագայի բոլոր ծրագրերը։ Գարիկ Իշխանյանը կնոջն ու երեխաներին տեղափոխեց Հայաստան, ինքը մեկնեց պատերազմ։ Վերադարձավ, երբ Շուշին արդեն հանձնվել էր թշնամուն։

Այսօր շուշեցի ընտանիքն ապրում է Արարատի մարզում, ժամանակավոր կացարանում։ Կինն աշխատանք չունի, ամուսինը շինարարական տարբեր օբյեկտներում ժամանակավոր աշխատանք է գտնում ընտանիքի հոգսը հոգալու համար։

Նախարարության առաջարկած սոցիալական հիփոթեքի ծրագրի մասին լսելով` Լարիսան հաշվարկել է, որ այդ ծրագրով բնակարան գնելու համար իրենց ընտանիքը պետք է 20 տարի շարունակ ամսական մոտ 35 000 դրամ վճարի։

«Գումարը մեծ չէ, բայց երբ եկամուտ չունես, ապրում ես օրվա հույսով, նույնիսկ այդ գումարից ես վախենում։ Բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ երեխաներին նորմալ պայմաններ են պետք, թե չէ ամեն օր Շուշիի իրենց տունն են հիշում, երազում են վերադառնալ»,– ասում է Լարիսան։

«Մի գնդակ չենք կրակել Շուշիում, թուրք չենք տեսել». ազատամարտիկը` քաղաքի գրավման մասին

Արցախ վերադառնալու հույսը երիտասարդ ընտանիքը չի կորցնում, եթե ոչ Շուշի, ապա Ստեփանակերտ։ Լարիսայի խոսքով` իրենց հույսը կապում են Արցախում մեկնարկած բնակապահովման ծրագրերի հետ։ Միաժամանակ մտավախություն ունեն, որ եթե Հայաստանում օգտվեն նախարարության առաջարկած ծրագրից, հնարավոր է` Արցախում այդ պատճառաբանությամբ իրենց բնակարան չհատկացնեն։

© Photo : provided by Larisa PetrosyanԼարիսա Պետրոսյանի ամուսինը (Գարիկ Իշխանյան) երեխաների հետ
Շուշեցի փոքրիկները կարոտում են իրենց տունը, ծնողները հաշվում են հիփոթեքի գինը - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Լարիսա Պետրոսյանի ամուսինը (Գարիկ Իշխանյան) երեխաների հետ

Հարցերն ու անորոշությունները շատ են։ Արցախում բազմազավակ ընտանիքն ընդամենը գրանցված է կացարանի կարիք ունեցողների ցուցակում, Հայաստանում էլ ծրագիրն ընդամենը հայտարարվել է, բայց ո՛չ ընդունվել է, ո՛չ էլ առավել ևս` մեկնարկել։ Հետևաբար այս պայմաններում սպասելուց բացի այլ բան չի մնում։

Временно проживающие в селе Кармир Шука супруги из Тагаварда Славик и Аревик Кочаряны - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո

Հիշեցնենք` կացարանի կարիք ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի մասին 2021 ապրիլի 22-ին հայտարարել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Դրանով նախատեսվում է, որ կառավարությունը կսուբսիդավորի հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսադրույքի 100%–ը։

Ընդ որում` վարկի գումարը կսկսվի 6.5 մլն դրամից։ Երրորդ երեխայից սկսած` ամեն երեխայի հաշվարկով բնակարանի արժեքը կարող է բարձրանալ ևս 1 մլն դրամով։ Օրինակ` 4 երեխա ունեցող ընտանիքը, ինչպիսին մեր այցելած արցախցիների ընտանիքն էր, կարող է ստանալ մինչև 8.5 մլն դրամի վարկ։

Վարկի տարեկան տոկոսադրույքը նախատեսվում է սահմանել առավելագույնը մինչև 7 տոկոս, որն ամբողջությամբ սուբսիդավորելու է պետությունը։ Այսինքն` վարկառու ընտանիքը, ըստ էության, կստանա անտոկոս վարկ և կմարի միայն մայր գումարը 20 տարվա ընթացքում։ Տվյալ դեպքում, եթե բնակարանի արժեքը 8.5 մլն դրամ է, ամսական վճարումը կկազմի 35 416 դրամ։

Այս պայմաններով վարկ ստանալու համար ընտանիքը պետք է համապատասխանի «կացարանի կարիք ունեցողի» սոցիալական կարգավիճակին, բնակարանի գինը չի կարող գերազանցել 1 քմ–ի դիմաց 100 000 դրամ արժեքը, և ձեռք բերվող բնակարանը կամ բնակելի տունը պետք է լինի ՀՀ մարզերում` Երևանից դուրս։

Ծրագիրն առայժմ միայն ներկայացվել է հանրային քննարկման։ Թե դրա արդյունքում ինչ որոշում կընդունի կառավարությունը, և ինչ պայմաններ կփոխվեն ընդունելուց առաջ, դեռ անհայտ է։

Բայց ծրագրի հեղինակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն հաշվարկել է, որ այս տարի մեկնարկելու դեպքում սոցիալական հիփոթեքային ծրագրի համար պետական բյուջեից կծախսվի 500 մլն դրամ, 2022 թվականին` 2 մլրդ դրամ, իսկ 2023–ին ու հետագա տարիներին` տարեկան 4 մլրդ դրամ։

Ծրագրի ամբողջ ընթացքում դրանից կօգտվեն բնակարանի կարիք ունեցող 6000 ընտանիքներ։

Լրահոս
0