ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում այսօր երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ովքե՞ր կարող են պատվաստվել չինական պատվաստանյութով. այն հասել է պոլիկլինիկաներ