00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերքերը բուժելուց բացի, տղաները հաղթում են պատերազմի ուրվականին

© Photo : provided by Artush TigranyanПолучивший ранение в карабахской войне Артуш Тигранян с друзьями
Получивший ранение в карабахской войне Артуш Тигранян с друзьями - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Բաժանորդագրվել

Անվերջ պայթող ռումբեր, ծուխ, կրակոցներ, արյուն, աչքիդ առաջ զոհված ընկերներ․ պատերազմում վիրավորված զինծառայողները պայքարում են ոչ միայն ֆիզիկապես վերականգնվելու, այլև պատերազմի մղձավանջը հաղթահարելու համար։ Այս հարցում նրանց օգնում են նաև հոգեբանները։ Օրերս մեկնարկեց «Զարթոնք» հոգեբանական աջակցության ծրագիրը, որում ընդգրկված մի քանի զինծառայողների հետ զրուցել է Sputnik Արմենիան։

Պատերազմից 7 ամիս անց շատերս դեռ փորձում ենք համակերպվել կատարվածի հետ, գտնել հետպատերազմական այսպիսի իրականության մեջ ճիշտ ապրելու ձևը։ Այդ որոնումներում են նաև պատերազմում վիրավորված հազարավոր հայ զինծառայողներ․ ի տարբերություն շատերիս՝ պատերազմի դժոխքն իրենց աչքերով են տեսել։

«Չեմ ուզում հրաժարվել հիշողություններից»․ Արման Գուլինյան, Դիլիջան

Ապագա ծրագրավորող Արմանին դեռ մանկուց սովորեցրել էին՝ զինվոր լինելն ու հայրենիքի սահմանները պաշտպանելը սուրբ գործ է։ Ծառայությունը սկզբում Երևանում էր, հետո Հադրութ տեղափոխվեց, կապավոր էր։ 15 ամիսները հետևում էին մնացել, երբ սկսվեց պատերազմը։ Խոստովանում է՝ պատերազմի առաջին ժամերին մի տեսակ վախ կար բոլորի մեջ, պատերազմի մասին լսելն ու երկնքից թափվող կրակի տակ հայտնվելը չես համեմատի։ Արագ կարողացան հաղթահարել վախը, համախմբվել ու լավ արդյունքի հասնել։ Միանգամից ասում է՝ թյուր կարծիք է, թե չենք ունեցել նորմալ սպառազինություն, իր գումարտակում միայն առաջին մի քանի օրն է որոշ անհրաժեշտ պարագաների պակաս զգացվել, բայց հետո՝ գոնե մինչև իր վիրավորվելու օրը, ոչ մի բանի պակաս չեն ունեցել։

© Photo : provided bny Arman GulinyanԱրման Գուլինյանը (ձախից առաջինը) ընկերների հետ
Վերքերը բուժելուց բացի, տղաները հաղթում են պատերազմի ուրվականին - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Արման Գուլինյանը (ձախից առաջինը) ընկերների հետ

Արմանի խոսքով՝ հենց սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիներին հաջողվեց գրեթե ամբողջ առաջնագիծը գրավել, բայց ժամեր անց իրենք հակագրոհով հետ վերցրեցին մարտական դիրքերն ու այդտեղ մնացին մինչև հոկտեմբերի 28-ը։ Արմանի կռիվը վերջացավ հոկտեմբերի 14-ին, երբ հերթական վիրավորներին դուրս բերելուց հետո ընկերոջ հետ շրջափակման մեջ ընկան։       
«Այդ օրերի համար բացառիկ վիրավորում էր՝ հրազենային»,-ժպտալով ասում է Արմանը։

Հիվանդանոցում էլ ուշքն ու միտքը Հադրութում էր։

«Մանկությանս ընկերը՝ Կարենը, մեր դիրքերից մեկի ավագն էր, ամեն օր խոսում էինք, վերջին խոսակցությունը երևի հոկտեմբերի 29-ին էր․․․ Տեղեկություն ունեինք, որ դիվերսիոն խմբեր են ներթափանցում Հադրութ, քաղաքն ու մարտական դիրքերն իրարից հեռու են մոտ 50 կմ, մենք եղել ենք դիրքերում, բայց քանի որ Ջրականն ընկել էր, ադրբեջանցիները անցնում էին մեր թիկունք ու ծավալվում»։

Արմանը պատերազմում կորցրել է մանկության երեք ընկերներին։ Վերջինի հուղարկավորությունը մոտ 1 ամիս առաջ էր։ Այսքան ծանր կորուստներից հետո մեծ հարված ու հիասթափություն դարձավ նոյեմբերի 10-ը։

Гарик Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել

«Գիտեք՝ մինչև դա չէի հավատում, որ եղել է Ավարայրի ճակատամարտ, որովհետև մտածում էի՝ ոնց կարող էր եղբայրը եղբորը դավաճանել, մտածում էի, որ... բայց հիմա համոզված եմ, որ իրական են»։

Հոգեբանների հետ աշխատել է հոկտեմբերի 15-ից սկսած։ Խոստովանում է՝ առաջին օրերին աչքերը փակելուն պես վերապրում էր վիրավորվելու պահը։

«Սկսեցի զրուցել նրանց հետ, հասկացա, որ օգնության կարիք ունեմ, բայց նաև չեմ ցանկանում հրաժարվել իմ հիշողություններից։ Դրանք կարևոր են»։

Պատերազմի հոգեբանական հետևանքները հաղթահարելուց բացի Արմանը դեռ վերականգնողական փուլում է, պետք է ձեռնափայտից ազատվի, շարունակի ուսումը (մինչ բանակ մեկնելն ընդունվել էր Պոլիտեխնիկ)։ Կարծում է՝ սա վերջին պատերազմը չէր, հույս ու հավատ ունի, որ հաջորդում կիրագործեն ընկերների նվիրական ցանկությունը՝ Բաքու կհասնեն։

«Ոտքիս վնասվածքն անցողիկ է, բայց ընկերներիս զոհվելու հիշողությունները՝ ոչ»․ Արտուշ Տիգրանյան, Գյումրի

Արտուշը 4 տարեկանից զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով, մրցումների մասնակցել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ Անգամ բանակում ծառայելիս մրցումների հետ չի մնացել։ Ծառայում էր Մարտակերտում, հետախույզ էր։ Ծառայության 1 տարի 4 ամիսը հրաշալի են անցել, վստահ է՝ այդպես էր լինելու մինչև վերջ, եթե․․․

«Հենց առաջին օրը ընկերս աչքիս առաջ զոհվեց։ Էդ պահից հետո էլ մահից վախ չեմ ունեցել։ Բայց ամեն սնարյադն ընկնելուց էլ մտածում էիր՝ ֆսյո, դու էլ չկաս, ծուխի մեջ շոշափում էիր քեզ․․․»։

© Photo : provided by Artush TigranyanԱրտուշ Տիգրանյան
Վերքերը բուժելուց բացի, տղաները հաղթում են պատերազմի ուրվականին - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Արտուշ Տիգրանյան

Չափազանց ծանր էր հենց առաջին օրը․ Թալիշում մոտ 12 ժամ կռիվ են տվել։

«Վերևից ֆոսֆորն էր թափում, սնարյադներ․․․»։

Մի կերպ դուրս են եկել շրջափակումից, հետո տեղափոխվել Արցախի տարբեր հատվածներ՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Շուշի, այնտեղ, որտեղ պետք էր։ Վիրավորվել է հոկտեմբերի 24-ին՝ Մարտունու Շեխեր գյուղում։

«Անտառի մեջ էր «բոյը», մի 5 մետրի վրա էինք, «սնարյադը» գցեցին մեջտեղներս, ընկերս վիրավոր ընկավ, զգացի, որ ոտքս տաքացավ, մտածեցի՝ ընկերոջս արյունն է, բան չէի զգում, ներքև նայեցի, տեսնեմ՝ ձախ ոտս է կտրած, ջիլից էր կախված։ Դրան չէի նայում, ընկերոջս էի քաշելով հանում, ճամփի կեսին մահացավ»։

Пациенты центра протезирования и реабилитации Интерорто  - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Նոր մասնագիտություն, նոր աշխատանք. պատերազմում վիրավորված տղաներն անգործ չեն մնա

Ստեփանակերտի հիվանդանոցում բժիշկները որոշում են ոտքը չամպուտացնել, ինչպես Արտուշն է ասում, «փազլի նման հավաքում են»։ Հիմա վերականգնման փուլում է, դեռ հենակի օգնությամբ է քայլում, մի ոտքն էլ մյուսից մի քանի սմ կարճ է, բայց Արտուշն ասում է՝ կարևոր չէ։

«Էդ անցողիկ է, բայց պատերազմի հուշերը, էդ պատկերացումները, հիշողությունները, ընկերներիս զոհվելը..․ Դա հնարավոր չէ մոռանալ»։

Հաճախ այցելում է զոհված ընկերների ընտանիքներին։ Ասում է՝ աննկարագրելի ծանր է, բայց պետք է։

Ապագայի հետ կապված արդեն ծրագրեր ունի, եթե ըմբշամարտ չկարողանա վերադառնալ, ուզում է ոսկերչություն սովորել, ընտանիք կազմելու մասին է մտածում։ Պատերազմի դժոխքից հետո Արտուշի կյանքում լուսավորը կա՝ սիրահարվել է։

«Վստահ եմ՝ պատահական չէ, որ ողջ եմ մնացել»․Հաբեթ Միքայելյան, Գյումրի

Հաբեթը 11-րդ դասարանում էր սովորում, երբ իմացավ՝ հաղթել է ԱՄՆ-ում ուսանելու փոխանակման ծրագրում և դպրոցական վերջին տարին օվկիանոսից այն կողմ է անցնելու։ Ամեն ինչ արագ եղավ․ ապրիլին վերադարձավ Հայաստան, հունիսի վերջին զորակոչվեց բանակ, սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Ասկերանում էր ծառայում, դեռ չէր հասցրել անգամ զինվորական ծառայությանն ընտելանալ։

«Ասկերանը պահում է Աղդամի դիրքերը, ես չգիտեի էլ, թե դիրքն ինչ է, չէի եղել, ու դիրքեր բարձրացանք։ Այդպես նաև հասկացա, թե պատերազմն ինչ է»։

© Sputnik / Asatur YesayantsՀաբեթ Միքայելյան
Վերքերը բուժելուց բացի, տղաները հաղթում են պատերազմի ուրվականին - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Հաբեթ Միքայելյան

Ասում է՝ իրենք մինչև վերջ պահել են իրենց վստահված դիրքերը։ Պատերազմի դաշտում Հաբեթն անցկացրել է գրեթե 40 օր։

«Նոյեմբերի լույս 5-ի գիշերը «պոստն» էի հսկում, վերևից միլիվայրկյանների ընթացքում լույս եկավ, մտավ ոտքիս մեջ։ Չտեսա, որ ինչ-որ բան պայթած լիներ, բայց բեկոր էր, մինչև հիմա չեմ հասկանում, թե որտեղից եկավ։ Մի պահ ինձ թվաց՝ ոտքս կորցրել եմ, նայեցի, տեսա՝ տեղում է, էդ ցավերի մեջ էնպես էի երջանկացել»։

Սրունքի բազմաբեկորային կոտրվածքով Հաբեթին տեղափոխում են Ստեփանակերտ, հետո՝ Երևան։ Արդեն մոտ ամիս ու կես է՝ վերականգնվում է Զինվորի տանը։

«Հրաշամանուկ եմ դարձել»,- կատակում է Հաբեթն ու պատմում, որ սկսել է դաշնամուրի, կիթառի ու զանգակների երաժշտական դասերի հաճախել։ Այստեղ շատ ընկերներ է ձեռքբերել։ Ասում է՝ իրար օգնում են շուտ առողջանալ, ապագայի մասին մտածել, թեպետ փորձում են պատերազմը չհիշել, բայց չի ստացվում։ Այստեղ նաև հոգեբանական աջակցություն է ստանում։

Որ զոհվածների տեղն էլ ապրենք. հոգեբանի շնորհիվ վիրավոր տղաները կփորձեն մոռանալ մղձավանջը

«Ցավալի է, որ այսպես եղավ այսքան պայքարից հետո, մենք պաշտպանեցինք մեր դիրքերը, բայց․․․Կպչուն հիշողություններ էլ կան․ երազներում այդքան պատերազմը չեմ վերապրում, բայց արթուն վիճակում շատ եմ այդ ամենը վերհիշում։ Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչի եմ ես ողջ մնացել, Աստված բոլորիս համար նախասահմանում ունի, կարծում եմ, որ ես պատահական չեմ ողջ մնացել, պետք է կյանքում ճիշտ որոշում կայացնեմ»։

Հաբեթը ցանկանում է բժիշկ դառնալ, որոշել է սովորել ԱՄՆ-ում։ Արդեն գիտի, որ իր երազածին հասնելու համար երկար տարիներ են պետք, բայց պատրաստ է։ Հաստատ որոշել է՝ բժիշկ դառնալուց հետո Հայաստան է վերադառնալու։

Լրահոս
0