00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրախորհրդարանը բանաձև է պատրաստել՝ Բաքվին հորդորելով ազատ արձակել հայ գերիներին

© Photo : Fred MARVAUX / Բելգիայում ՀՀ դեսպանությունПленарное заседание Европарламента (19 мая 2021). Брюссель
Пленарное заседание Европарламента (19 мая 2021). Брюссель - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվել
Եվրախորհրդարանի պատգամավորներին լրջորեն անհանգստացնում է, որ հայ քաղաքացիները պահվել և պահվում են ոչ պատշաճ պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են պատրաստել՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում ՝ զինվորականներին, որոնք գերեվարվել կամ ձերբակալվել են արցախյան վերջին պատերազմի ժամանակ կամ դրանից հետո։

Флаги России и Армении  - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են գերիների հարցը

Խորհրդարանականները հակամարտության երկու կողմերին կոչ են անում լիովին պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը ենթադրում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների փոխանակում, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մարմինների փոխանցում:

«Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել այդ հակամարտության շրջանակներում իր տարածքում պահվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը, հստակեցնել նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին տեղեկությունները: Խորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնում, որ հայ ռազմագերիները և այլ քաղաքացիներ պահվել և պահվում են ոչ պատշաճ պայմաններում, ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և կտտանքների», - նշվում է ԵԽ ամփոփիչ բանաձևի նախագծում:

Եվրախորհրդարանը նաև նշում է, որ այժմ Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերիների վերաբերյալ հավաստի տվյալներ չունի:

Նշենք, որ Եվրախորհրդարանի հերթական լիագումար նստաշրջանը մեկնարկել է մայիսի 17-ին և կավարտվի ամսի 21-ին, արդյունքների մասին կհայտարարվի մայիսի 22-ին։

Եվրոպական խորհրդարանի բանաձևերը դեկլարատիվ բնույթ ունեն, բայց Եվրամիության մյուս ինստիտուտները պետք է ականջալուր լինեն պատգամավորների կարծիքին։

ԱԽ քարտուղարն ասել է, թե ինչու Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցիները չեն գերեվարվել

Լրահոս
0