00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատկերացրեք տղամարդը լացի. Արմավիրում փոթորիկը միլիոնների վնաս է հասցրել ջերմոցատերերին

© Sputnik / Asatur YesayantsՍտեվիա
Ստեվիա  - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Բաժանորդագրվել
Ջերմոցատերերը գյուղատնտեսական վարկեր էին վերցրել, վճարումները սկսելու ժամանակը մոտենում է, իսկ քամին ավերել է գրեթե ամեն ինչ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Արմավիրի մարզի Գայ գյուղում երեկվա ուժգին փոթորիկը միլիոնների հասնող վնաս է պատճառել ջերմոցատերերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը նշեց, որ մոտ 20-30 ջերմոցատերեր են տուժել։ Մոտ երեսուն-քառասուն րոպեների ընթացքում քամին պոկել, պատռել է ջերմոցների թաղանթները, վնասել, արմատախիլ արել բույսերը։

Ряд населенных пунктов в Ширакской области пострадали от сильного ветра  - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Շիրակի մարզի մի շարք համայնքների

«Կա ջերմոց, որ ամբողջովին վերականգնել է պետք, միայն ջերմոցի վերականգնման համար 5 միլիոն դրամ է պետք, էլ չեմ խոսում ներսում աճեցվող բույսերի մասին»,- ասաց համայնքի ղեկավարը։

Նշում է՝ նույնիսկ այն դեպքում, եթե քամին ջերմոցն ամբողջովին չի ավերել, միայն թաղանթն է վնասել, արդեն խոսքը կես միլիոնից ավելի ծախսի մասին է։ Նրա խոսքով՝ եղել են ջեմոցատերեր, որ գիշերով գնացել են, ցելոֆան են գնել, ամբողջ գիշեր ծածկել են ջերմոցը, որ առավոտյան արևը չվնասի մնացած բույսերը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ջերմոցներում հիմնականում լոլիկ, պղպեղ, վարունգ, սմբուկ է աճեցվում։

«Պատկերացրեք, որ տղամարդը լաց լինի, այ էդքան վատ վիճակում են գյուղացինեը։ Եթե գյուղացին տուժում է, բոլորս ենք տուժում՝ խանութատերն էլ է տուժում, որովհետև գյուղացին առևտուր չի կարողանում անել, քաղաքացին էլ է տուժում, որովհետև ապրանքի գինն է թանկանում»,- ամուսնու խոսքը հավելում է կինը։

Համայնքի ղեկավարը շեշտում է՝ բոլորն էլ գյուղատնտեսական վարկեր են վերցրել՝ ջերմոց հիմնելու համար։
Արդեն կազմվել է հանձնաժողով՝ վնասները հաշվարկելու համար, դիմել են նաև մարզպետարան։ Հույս ունեն, որ պետությունը կփոխհատուցի գյուղացիների կրած վնասները։

Ինչպես ավելացնել բերքը. կառավարության ծրագրերն ու միջանկյալ արդյունքները

Համայնքի ղեկավարի խոսքով՝ երեկվա քամին նաև էլեկտրահաղորդալարերն էլ պոկել, դրանք արդեն վերականգնվել են։

Երեկվա փոթորիկը մեծ վնասներ է պատճառել նաև մարզի Մեծամոր համայնքին։ Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Էդվարդ Միրզոյանը նշեց, որ գյուղի ջերմոցների մոտ 40 տոկոսը վնասվել է։

«Մի 6-7 ջերմոց կոտրված են լրիվ, մյուսների թաղանթներ են պատռվել, ցելոֆանի գինն էլ էնքան են թանկացրել, որ գյուղացին չի կարող նորն առնել, ստիպված «սկոչերով» կարկատում են հիմա»,- նշեց համայնքի ղեկավարը։

Ջերմոցները վնասելուց բացի շատ դեպքերում քամին նաև վնասել է ներսում աճեցվող բույսերը։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ ջերմոցատերերը ստիպված այսօր այն, ինչ հնարավոր է եղել փրկել, տարել են շուկա, վաճառում են ընդհուպ 20-30 դրամով։ Մարդիկ տարակուսած են՝ ինչպես են այս ամենից հետո վճարելու իրենց վերցրած գյուղատնտեսական վարկերն ու ապրելու։

Բացի ջերմոցներից՝ փոթորիկը նաև տապալել է գյուղում տեղադրված արևային մի համակարգ, պոկել մի բնակիչ տանիքը և այլն։
Մեծամորում ևս վնասները հաշվարկող հանձնաժողով է կազմվել, կներկայացնեն մարզպետարան, ինչ կլինի հետո՝ չգիտեն։

Լրահոս
0