17:54 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
155 0 0

ԶՈւ Գլխավոր շտաբի 44 գեներալներ փետրվարի 25-ին հայտարարություն էին ստորագրել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանի նշանակման գործընթացից: Ինչպես հայտնի է, վերջինս Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ ստորագրած 44 պաշտոնյաներից մեկն էր:

Ըստ պարբերականի՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ բոլոր 44 զինվորականներին ՊՆ վերնախավն իր մոտ է հրավիրում, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով, ընդհուպ՝ պաշտոն առաջարկելով: ՊՆ-ում ներքին քննարկումներ են եղել, և շատերն այնքան էլ համակարծիք չեն եղել այն տեսակետի հետ, որ Ասրյանին պետք է նոր պաշտոնի նշանակել:

«Ժողովուրդը» նշում է, որ ՊՆ-ում դեմ են այդ հայտարարության տակ ստորագրածներին նոր պաշտոնների նշանակելու տարբերակի հետ, քանի որ ակնհայտ կլինի, որ կաշառում են: Մյուս կողմից՝ Էդուարդ Ասրյանը միակ գեներալը չէ, որ պաշտոն է ստացել. այլ գեներալներ ևս, որոնք ստորագրել էին Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ, առաջիկայում նոր պաշտոն կստանան:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Էդվարդ Սարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

«Հորդորում ենք Մարուքյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին խոսելիս լինել հստակ». Ասատրյան

Հավելենք, որ փետրվարի 25-ին ԶՈւ Գլխավոր շտաբի 44 գեներալներ հայտարարություն էին ստորագրել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Դրանից հետո ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատվեց աշխատանքից։ Նա այդ որոշումը վիճարկում է դատարանում։

Ըստ թեմայի

Հորդորում եմ գործադրել բոլոր ջանքերը. Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ ՊՆ–ին, ԶՈւ–ին և ԱԱԾ–ին
Հակառակորդը կարող է Տավուշում հարձակում գործել. ԳՇ նախկին պետի խորհրդական
Օնիկ Գասպարյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան
թեգերը:
պաշտոն, գեներալ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ, Հայաստան

Գլխավոր թեմաներ