15:22 12 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
239 0 0

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անմիջապես հայտարարվել է տագնապ, մոբիլիզացվել են իրավասու բոլոր ստորաբաժանումները և ուժերը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Վաղարշապատի բժշկական կենտրոնից փախուստի դիմած 29–ամյա երիտասարդը 2 ժամ անց հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը։ 

Նշվում է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1992թ. ծնված Գ. Մ-ն, որը Վաղարշապատի ԲԿ–ում ստացիոնար բուժում էր ստանում, այսօր` մայիսի 25-ին, ժամը 05:30-ի սահմաններում փախուստի է դիմել հիշյալ բժշկական կենտրոնից:

«Փախուստի դիմած կալանավորված անձին հայտնաբերելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անմիջապես հայտարարվել է տագնապ, մոբիլիզացվել են իրավասու բոլոր ստորաբաժանումները և ուժերը: Հետևողական և մեծածավալ օպերատիվ-հետախուզական ու փնտրողական միջոցառումների արդյունքում ժամը 07:30-ի սահմաններում  Գ. Մ.-ն հայտնաբերվել է Երևան քաղաքում և բերման ենթարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Հայաստանում կսահմանվի նոր պատժատեսակ՝ տնային կալանք. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ըստ թեմայի

21-ամյա երիտասարդը գնդակահարել է պաստորին ԱՄՆ-ի եկեղեցիներից մեկում ու դիմել փախուստի
Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ
Կոտայքում 6 զինծառայողի վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը կալանավորվել է
թեգերը:
հիվանդանոց, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), փախուստ, կալանավոր

Գլխավոր թեմաներ