13:40 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
53 0 0

ԱԺ–ն օրակարգ չընդունեց սահմանամերձ համայնքների բնակիչների բերքը 100 տոկոսով իրացնելու նախագիծը` չկա կառույց, որը կզբաղվի այս հարցով։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարել. պետությունը պետք է 100 տոկոսով իրացնի սահմանամերձ բնակավայրերում ապրողների բերքը։

Թովմասյանն ԱԺ նիստի ժամանակ ներկայացրեց նախագիծը` ասելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը գնալով նվազում է և ցանքատարածքները շարունակում են մնալ չզբաղեցրած։

«Մասնավորապես, 2020-ի պատերազմից հետո սահմանամերձ համայնքների թիվը մեծացել է, և մենք քայլեր պետք է անենք նրանց աջակցելու։ Կարծում եմ` սահմանամերձ բնակիչների համար պետք է հակամրցակցային պայմաններ ստեղծենք»,–ասաց Թովմասյանը։

Նա հայտնեց, որ, օրինակ, Վարդենիսում մեծ քանակությամբ կարտոֆիլի սերմացու կա, և մարդիկ չեն կարողանում այն իրացնել։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշեց, որ չկա այն կառույցը, որը կկարողանա այս հարցով զբաղվել։ Նրա խոսքով` խորհրդային տարիներին կային մթերման գրասենյակներ, որոնք զբաղվում էին դրանով, իսկ հիմա չկա ո՛չ նման կառույց, ո՛չ էլ հաշվարկ, թե ինչ գներով պետք է իրացվի գյուղմթերքը։

Սահմանամերձ դարձած համայնքներից յուրաքանչյուրը կստանա շուրջ 10 մլն դրամ սուբսիդիա

Ղալումյանը հայտնեց` հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին։

Ի պատասխան Թովմասյանը նշեց, որ երբ ԱԺ–ում քննարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին արտոնություններ տալու հարցը, բոլորը կողմ են արտահայտվում, իսկ երբ բանը հասնում է խոսքից գործի անցնելուն, անհասկանալի մերժումներ են հնչում։

Օրենքն ԱԺ օրակարգում այդպես էլ չընդգրկվեց` 44 դեմ, 33 կողմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Ըստ թեմայի

«Մենք էլ ենք զարմացել». նախկինում սահմանամերձ Շինուհայրն այժմ չկա որևէ ցանկում. ինչո՞ւ
Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա
Չապրած կյանքի ներկայություն. սահմանամերձ Բերդավանում հերոսների հիշատակի խաչքար տեղադրվեց
թեգերը:
Հայաստան, բերք, սահմանամերձ գյուղեր

Գլխավոր թեմաներ