18:39 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
252 0 0

Արմավիրի մի շարք գյուղերի բնակիչներ շվարած են մնացել` վարկ են վերցրել, ջերմոց սարքել, այն գազով տաքացրել, բայց մի քանի րոպեում քամին ու կարկուտը ողջ տարվա հույսը չքացրել է։ Գյուղացիները չգիտեն` փոխհատուցում կտա՞ն, թե՞ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Մայիսի 23-ին կարկուտի և ուժեղ քամու հետևանքով Արմավիրի մարզի մի շարք գյուղերում ավերածություններ են եղել` ջերմոցներն են վնասվել, բերքն է շարքից դուրս եկել, տանիքներն էլ քամին պոկել–տարել է։

Մեքենայով Ակնաշենի գյուղամիջով ենք անցնում. առաջին հերթին աչքի են ընկնում ավերված ջերմոցներն ու դրանց կարկասներին փաթաթված «ցելոֆանի» կտորները։ Շատ հեռու գնալ պետք չէ` հենց ակումբի շենքը, որտեղ նաև գյուղապետարանն է տեղակայված, կես տանիքով է մնացել` քամին տանիքի մի հատվածը պոկել-տարել է։

Здание сельской администрации и клуба села Акнашен Армавирской области
© Sputnik / Asatur Yesayants
Ակնաշենի մշակույթի տունը

Ակնաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Հովակիմյանը պատմում է`գյուղում 23-24 տան տանիք է նման բախտի արժանացել։ Ճիշտ է, ոմանք արդեն փորձել են «իրար վրա գցել» թիթեղները, որ գոնե անձրևներից տները պաշտպանեն։

«Տես, էս տան տանիքը շպրտել էր, բայց որոշ չափով շիֆրերը դասավորել են. անձրև եկավ` բանը բուրդ կլինի, քանի որ ներսը վերանորոգած է, ափսոս է»,–ասում է Հովակիմյանը` ցույց տալով տներից մեկը, որի տանիքը կիսով չափ չկա։

Քամին ավերածություններ է պատճառել Ակունք գյուղում

Տան տիկինը` Վարդուհի Մեսրոբյանը, պատմում է` տանը նստած էին, երբ հանկարծ մթնել է և ուժեղ ձայն է լսվել։ «Վազեցինք դուրս և տեսանք, որ տանիքը քամին տվել, գետնին է նետել, ավելին, անգամ պատի անկյունային հատվածից մի քանի քար է պոկել»,–պատմում է կինը։

Жительница села Акнашен Армавирской области Вардуи Месропян
© Sputnik / Asatur Yesayants
Վարդուհի Մեսրոբյանը

Նրա խոսքով` ճիշտ է, տանիքը նոր չէր, սակայն ծառայում էր իրենց և ամենևին էլ մտադրություն չունեին այն փոխելու։ Տիկին Վարդուհին հավելում է, որ օրերս տեղացած անձրևն արդեն մի փոքր թրջել է տան ներսի հատվածը։ Հովակիմյանն իր հերթին հայտնում է` եթե նախորդ տարի տանիքը փոխելու համար 1.5 միլիոն դրամ էր անհրաժեշտ, ապա այս տարի ամեն ինչ թանկացել է։

Пострадавшая от ветра теплица в селе Акнашен Армавирской области
© Sputnik / Asatur Yesayants
Վարդուհի Մեսրոբյանենց վնասված ջերմոցը

Տանիքներից բացի, կարկուտի և քամու հետևանքով Ակնաշենում նաև ջերմոցներն ու բաց գրունտում գտնվող բերքն է շարքից դուրս եկել։ Հովամիկյանն ասում է, որ բաց գրունտի 80 և ավելի տնտեսություն է տուժել, գրեթե նույնքան ջերմոցներ են վնասվել` քամին քշել–տարել, պատառոտել է որպես ծածկոց ծառայող «ցելոֆանները»։ Վախենալով հերթական կարկուտից` շատերն արդեն «նիսյայով» նորն են գնել և ծածկել ջերմոցները։

Տեղի բնակիչներից Արևիկ Գևորգյանի տան ինչպես տանիքն է տարել քամին, այնպես էլ ջերմոցն է շարքից հանել։

Жительница села Акнашен Армавирской области Аревик Геворгян показывает поврежденную от ветра сельхоз продукцию
© Sputnik / Asatur Yesayants
Արևիկ Գևորգյանը

«Լոլիկի սածիլներ էինք դրել, բայց քամին ու կարկուտը 80 տոկոսը վնասեցին։ Մեր ողջ հույսն էդ լոլիկն էր, որ վաճառեինք ու ապրեինք։ Հիմա նորից 56 000 դրամի ցելոֆան ենք նիսյայով գնել, որ գոնե տակը մնացած բերքը չփչանա։ Չգիտեմ ինչ պետք է անենք, վարկ վերցնել չենք կարող, որ նոր սածիլներ գնենք` բանկերի սև ցուցակում ենք»,–ասում է տիկին Արևիկը, որի 120 000 դրամի գնած լոլիկի սածիլներից գրեթե բան չի մնացել։   

Կինը  հոգոց է հանում ու հավելում` միակ հույսը փոխհատուցումն է, իսկ Հովակիմյանն արդեն «չափել–գրել» է։ Հովակիմյանը, որն ուղեկցում է մեզ այցի ընթացքում, ցույց տալով կրած վնասները` իր հերթին նշում է, թե «սա դեռ բաբաթ է», գնանք հաջորդ տունը։

Поврежденная от ветра сельхоз продукцию в селе Акнашен Армавирской области
© Sputnik / Asatur Yesayants
Արևիկ Գևորգյանը ցույց է տալիս վնասված բերքը

Իսկ հաջորդ տանն, իրոք, իրավիճակն ավելի վատ է. 1000 քմ տարածքով ջերմոցը, այնտեղ գտնվող վարունգը 100 տոկոսով վնասվել են։ Տան տիկինը` Երանուհի Գրիգորյան, ասում է, որ 6-7 տոպրակ վարունգ են հավաքել, որը 5000 դրամով կվաճառեն ու կմնան առանց ոչինչի։

Ի՞նչ ավերածություններ է արել քամին Երևանում ու մարզերում. տեսանյութ

«Ջերմոցը գազով ենք ջեռուցել` 1300 դոլար վճարելով։ Դրան պլյուս 600 000 դրամի ցելոֆան ենք առել ու սածիլներ։ Ամեն ինչը վարկով ենք արել` 8 մլն դրամի վարկ ունենք. հիմա վարունգը հավաքում, հավերին ենք տալիս։ Սրանից-նրանից պարտք ենք վերցրել ու նորից ծածկել ջերմոցը, որ գոնե ուրիշ մի բան տնկենք»,–ասում է Երանուհին։

Жительница села Акнашен Армавирской области Ерануи Григорян показывает поврежденную от ветра сельхоз продукцию
© Sputnik / Asatur Yesayants
Երանուհի Գրիգորյանը

Ի դեպ, ընտանիքը պատրաստվում է տունը գրավի տակ դնել։ Հարցն այն է, որ հունիսի սկզբին վարկի գումարից պետք է 265 000 դրամ վճարեն, իսկ իրենց հույսը վարունգը վաճառելն էր։ Ու հիմա այլ ելք չունեն, քանի որ չեն ուզում իրենց հետ այն համագյուղացիներն էլ տուժեն, որոնք երաշխավոր են կանգնել։

Ի դեպ, այժմ Ակնաշենում վնասների հաշվարկի ամփոփման փուլն է` շուտով այն մարզպետարան կներկայացնեն։

Поврежденная от ветра крыша дома в селе Акнашен Армавирской области
© Sputnik / Asatur Yesayants
Քամուց վնասված տուն

Ակնաշենի հարևան Ջրարբի գյուղում էլ բերքը բավական տուժել է կարկուտից, սակայն քամու ձեռքը տանիքներին չի հասել։ Գյուղապետերանից հայտնեցին` կարկուտից 55 ընտանիք է տուժել. շուրջ 7800 քմ ջերմոցների ծածկն է վնասվել, որոնք պետք է նորից ծածկվեն, ինչպես նաև 3 հա–ից ավելի տարածքում եղած բերքն է վնասվել, որտեղ հիմնականում եղել են խաղող, բանջարեղեն, սեխ և եգիպտացորեն։

Կարկուտը Ջրարբիի բնակիչ Լուսինե Պարոնյանենց ջերմոցները, ճիշտ է, շատ չի վնասել, սակայն 1000 քմ տարածքում դրված սեխն է շարքից ամբողջությամբ հանել։ Լուսինեն ասում է` սերմին 100 000 դրամից ավելի գումար էին տվել, հոսանք են վառել, չարչարանքն էլ չհաշված։

Жительница села Джрарби Армавирской области Лусине Паронян показывает поврежденную от ветра сельхоз продукцию
© Sputnik / Asatur Yesayants
Լուսինե Պարոնյանը

«Բացի սեխից, նաև բիբար, լոլիկ, վարունգ ունենք ջերմոցներում։ Ջերմոցի ծածկը մի քիչ վնասել էր` ամուսինս արդեն նորոգել է դա։ Սակայն սեխի դեպքում ոչինչ անել չենք կարող` մի քիչ աճել էր ու կարկուտը փչացրեց ամբողջը»,–ցույց տալով կարկուտը տարած բերքը` պատմում է Լուսինեն։

Նա ասում է, որ եգիպտացորենն էլ նույն բախտին է արժանացել, ոչինչ չի մնացել։ Մեր զրույցին հետևող Լուսինեի հարևանը հետաքրքրվում է` լավ, լրագրողն եկավ, արձանագրեց, իսկ պատասխան ո՞վ է տալու։

Поврежденная от ветра теплица в селе Джрарби Армавирской области
© Sputnik / Asatur Yesayants
Լուսինե Պարոնյանենց վնասված ջերմոցն ու բերքը

Նատաշա Սուքիասյանի և նրա սկեսրայր Թովմաս Թովմասյանի այգիներն էլ բավական տուժել են` ջերմոցի վարունգն է ոչ պիտանի դարձել, իսկ դդմիկն արդեն «քոլքաշ» են արել` հանել, թափել։ Այն, ինչ մնացել է վարունգից, միայն հազիվ «տան ուտելու» համար բավականացնի։

  • Ջրարբի գյուղի վնասված բերքը
    Ջրարբի գյուղի վնասված բերքը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ջրարբի գյուղի վնասված բերքը
    Ջրարբի գյուղի վնասված բերքը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ջրարբի գյուղի վնասված բերքը
    Ջրարբի գյուղի վնասված բերքը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արագիլների քանդված բները Ակնաշեն գյուղում
    Արագիլների քանդված բները Ակնաշեն գյուղում
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Ակնաշեն գյուղի վնասված բերքը
    Ակնաշեն գյուղի վնասված բերքը
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Ակնաշեն գյուղի վնասված բերքը
    Ակնաշեն գյուղի վնասված բերքը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արևիկ Գևորգյանը` թոռների հետ
    Արևիկ Գևորգյանը` թոռների հետ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Քամու հետևանքներն Ակնաշեն գյուղում
    Քամու հետևանքներն Ակնաշեն գյուղում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 8
© Sputnik / Asatur Yesayants
Ջրարբի գյուղի վնասված բերքը

«Այնքան ուժեղ էր քամին, որ ընտանիքով դուրս եկանք, ու ջերմոցի վրա կախվեցինք, որ կարողանանք փրկել, ցելոֆանը չպոկի–տանի։ Բայց չստացվեց պահել, քանի որ մյուս կողմից էլ կայծակն էր խփում, վախենում էինք։ Այն, ինչ հետո կարողացանք հավաքել վարունգի ջերմոցից, 3 տոպրակ էր` 600 դրամով ամբողջը վաճառեցինք»,–ասում է Նատաշը։

Жительница села Джрарби Армавирской области Наташа Сукиасян рассказывает корреспонденту Sputnik Армения о потерях от ветра
© Sputnik / Asatur Yesayants
Նատաշա Սուքիասյանը ցույց է տալիս կարկուտի հետևանքները

Ընտանիքը մտածում է նոր «ցելոֆան» գնի և ջերմոցը ծածկի, վարունգի փոխարեն լոբի կամ եգիպտացորեն ցանի։ Նատաշան ասում է`«զինվորի տեր ենք, ինչ անենք»։ Նրա տղան այժմ ծառայում է, և ընտանիքն ուզում էր մինչև նրա վերադարձը գոնե 1-2 բան հետ գցել նրա հետագա կյանքի համար։ Հիմա հույս ունեն, որ գոնե փոխհատուցում կստանան:

Поврежденные от ветра крыши домов в селе Акнашен Армавирской области
© Sputnik / Asatur Yesayants
Քամին տանիքներ է ավերել Արմավիրի գյուղերում

Երբ բոլոր համայնքները կամփոփեն վնասների հաշվարկը և կդիմեն մարզպետարան` կփորձենք պարզել, թե ինչ ընթացք են ստանում դրանք, և արդյո՞ք փոխհատուցում կտրամադրվի տուժած տնտեսություններին։

© Sputnik
Արմավիրում քամին պոկել է տանիքները, կարկուտը` փչացրել բերքը

Ըստ թեմայի

Արավուս գյուղ են վերադարձվել թշնամու ձեռքն անցած 37 անասուն. 5-ի համար բանակցում են
Դավիթ Բեկ գյուղի մոտ «Գրադի» արկեր են հայտնաբերվել
Վահան գյուղում կարկուտի շերտը հասել է 20 սմ-ի. ցանքատարածությունները հողին են հավասարվել
թեգերը:
տանիք, Քամի, Կարկուտ, բերք, Գյուղ, Հայաստան, Արմավիր

Գլխավոր թեմաներ