20:44 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (156)
62 0 0

Հերթապահությունը սահմանվել է միայն Երևանի, Դավիթաշեն թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի նաև հանգստյան օրերին:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու, հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 10:00-17:00-ն սահմանել է հերթապահություն:

Հերթապահությունը սահմանվել է միայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում՝ Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, շենք 17/10 հասցեում:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության այլ բաժանմունքներն այդ օրերին չեն աշխատի:

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (156)

Ըստ թեմայի

ԿԸՀ-ում հերթ էր. կուսակցությունները շտապում էին գրանցվել ընտրությունների համար
27 կուսակցություն ու դաշինք ցանկանում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին
Ժամանակն է սթափվելու. Զուրաբյանը հայտնեց` ինչու է ՀԱԿ–ը մասնակցում ԱԺ ընտրություններին
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Ընտրություններ, Հայաստան, անձնագիր

Գլխավոր թեմաներ