01:35 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
104 0 0

Անգամ ժանտախտը մարդկանց գրեթե 4 տոկոսի մոտ հիվանդացության չի հանգեցնում։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Տեսականորեն մարդը կարող է բնածին իմունիտետ ունենալ կորոնավիրուսի մի շտամի նկատմամբ, իսկ մյուսի նկատմամբ՝ ոչ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է բժիշկ-վարակաբան Նիկոլայ Մալիշևը։

«Բնածին դիմադրողականություն գոյություն ունի ոչ միայն կորոնավիրուսի, այլև բազմաթիվ վարակների նկատմամբ։ Անգամ ժանտախտը մարդկանց գրեթե 4 տոկոսի մոտ հիվանդացության չի հանգեցնում։ Անհատական մակարդակում դա հնարավոր է, տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասել է Մալիշևը։

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» Համաճարակաբանության ԿԳՀԻ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ալեքսանդ Գորելովը հայտարարել էր, որ կորոնավիրուսի կրկնվող դեպքեր, որոնք նույն շտամից են առաջանում, Ռուսաստանում չեն արձանագրվել։

Հայաստանում արդեն կորոնավիրուսի բրիտանական շտամ կա. նախարարություն

Ըստ թեմայի

Հնդկաստանում նոր հակառեկորդ է սահմանվել. կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 3689 մարդ
Հայաստանում 2021թ.–ին նախատեսված մարդահամարը չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է
Ի՞նչ է արել կորոնավիրուսը Հայաստանի բանկերում. վարկերի 30 տոկոսի վճարումը հետաձգվել է
թեգերը:
վարակ, բժիշկ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ