01:21 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Գիտնականները 275 կամավոր են ընտրել, նրանց երկու խմբի բաժանել, որոնցից մեկն անքուն գիշեր է անցկացրել լաբորատորիայում, իսկ մյուսը հանգիստ քնել է տանը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Կոֆեինն օգնում է արթնանալ, էներգիա է տալիս, բայց չի փոխհատուցում քնի այն ժամերը, որոնք օրգանիզմը չի ստացել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամսագրում։

Միչիգանի համալսարանի հոգեբուժության և հոգեբանության ֆակուլտետների գիտնականները գնահատել են, թե որքանով է սուրճը հաղթահարում քնի անբավարարության բացասական ազդեցությունը ճանաչողական ունակությունների վրա։ Նրանք 275 կամավոր են ընտրել, որոնց երկու խմբի են բաժանել։ Առաջին խումբը գիշերն անքուն անցկացրել է լաբորատորիայում, երկրորդ խումբը հանգիստ քնել է տանը։ Առավոտյան երկու խմբին էլ կոֆեինի կամ պլացեբոյի հաբ են տվել։ Նրանց խնդրել են ուշադրության կենտրոնացման պարզ թեստ անցնել և լուծել «տեղաբաշխման» ավելի բարդ խնդիրը, որը պահանջել է որոշակի կարգով գործողություններ կատարել՝ առանց շրջանցելու կամ քայլերը կրկնելու:

«Սա ոչնչի նման չէ». ինչն է հիացրել սուրճ բովելու աշխարհի չեմպիոնին Երևանում

«Մենք հայտնաբերել ենք, որ քնից զրկվելը վատթարացրել է արդյունավետությունը երկու խնդիրների կատարման դեպքում, իսկ կոֆեինը օգնել է բարեհաջող կատարել միայն ավելի պարզ խնդիրը, սակայն մասնակիցների մեծ մասի համար տեղակայման խնդրի լուծման դեպքում դա քիչ է ազդել արդյունավետության վրա»,-հայտարարել է հետազոտության ղեկավար, քնի և ուսուցման լաբորատորիայի հոգեբանության դոցենտ Քիմբերլի Ֆենը (Kimberly Fenn)։

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում քնի պակասի խնդիրը շատ սուր է: Նրանց հետազոտությունն ապացուցում է, որ դրա լուծման դեպքում չի կարելի հույս դնել ուղեղի գործունեության խթանիչ հանդիսացող սուրճի վրա։ Այս ըմպելիքն ավելացնում է էներգիան, նվազեցնում է քնկոտությունը և կարող է նույնիսկ լավացնել տրամադրությունը, բայց բացարձակապես չի փոխարինում լիարժեք գիշերային քնին։

Լյարդի խնդիր ունեցողները պետք է շատ սուրճ խմեն. բժիշկն ասել է` ինչու

«Այն քիչ բան է անում կանխելու համար ընթացակարգային անջատումները, որոնք կարող են հանգեցնել, օրինակ, բժշկական սխալների կամ ավտոմոբիլային վթարների։ Եթե մենք հայտնաբերեինք, որ կոֆեինը կրճատում է ընթացակարգային սխալները (քնից զրկվելու պայմաններում), դա լայն հետևանքներ կունենար այն մարդկանց համար, որոնք պետք է պատասխանատու գործողություններ կատարեն ոչ բավարար քնի պայմաններում, ինչպիսիք են վիրաբույժները, օդաչուները կամ ոստիկանները»,-պարզաբանել է Ֆեննը։

Բայց, ըստ նրա, գիտնականների արդյունքները, ընդհակառակը, ընդգծում են քնի բացարձակ կարևորությունը։

Ինչպես է սուրճն ազդում մարդու ուղեղի վրա. գիտնականները հետաքրքիր բացահայտումներ են արել

Ըստ թեմայի

Չինացի գիտնականները կարողացել են մարդու ջերմությունը վերածել էլեկտրաէներգիայի
Հայ գիտնականները 3D ակնոց են ստեղծել
Գիտնականները պարզել են, որ Ավստրալիայի բնիկները հիշողության արդյունավետ մեթոդ են կիրառում
թեգերը:
գիտնական, սուրճ

Գլխավոր թեմաներ