00:56 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
95 0 0

Ընտրողը տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում կարող է ընդգրկվել եռօրյա ժամկետում։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, թե ինչպես կարող են ընտրություններին մասնակցել հաշվառում չունեցող քաղաքացիները։

«ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը մինչև հունիսի 10-ը կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ անձնագրային ծառայություն ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը ՀՀ–ում գտնվելու վայրի հասցեն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը ՀՀ–ում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:

Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում լիազորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում:       

Ընտրություններին ընդառաջ անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի նաև հանգստյան օրերին

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քվեարկությունը կմեկնարկի առավոտյան 08։00-ից մինչև 20։00։ Իսկ էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի 2021թ–ի հունիսի 11-ին և կավարտվի հունիսի 13-ին։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Շիրինյանը հետ է կանչել կուսակցական հայտը, ընտրությանը կմասնակցի Բաբաջանյանի հետ դաշինքով
«Իմ քայլի» ներսում թեժ քննարկում է եղել ընտրացուցակի պատճառով. «Ժողովուրդ»
Հնարավոր է՝ Հրանտ Բագրատյանի կուսակցությունը չկարողանա մասնակցել ընտրություններին
թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), քվեարկություն, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ

Գլխավոր թեմաներ