07:25 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (285)
58 0 0

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստն այն պատճառաբանությամբ, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ Մարտի 1-ի գործով ներգրավված նախկին պաշտպանների նկատմամբ քրեական գործի վերաբերյալ գործող դատախազների բողոքների քննությունը:

Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ բողոքների քննությունը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո՝ հունիսի 24-ին, ժամը 14։00-ին:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստն այն պատճառաբանությամբ, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը միացան միջնորդությանը և խնդրեցին հետաձգել նիստը, նշելով, որ Ալեքսանյանը, հնարավոր է, բողոքների հետ կապված ասելիք ունենա։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Մարտի 1-ի գործով անցնող Միքայել Հարությունյանի մեղադրանքը փոխվել է. ՀՔԾ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։

Դատախազությունն իր հերթին բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ ՎԵրաքննիչ բողոք էին ներկայացրել նաև երկու տուժողի ներկայացուցիչները։

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (285)

Ըստ թեմայի

«Թուրքը դու ես, արա՛, հե՜յ». իրարանցում «Մարտի 1»-ի գործով նիստի ժամանակ
«Մարտի 1»-ի գործի «նոր սերիա» են պատրաստում. «Փաստ»
Փորձ է արվում «Մարտի 1»-ի գործով նոր անօրինական հետապնդման հիմքեր ստեղծել. փաստաբան
թեգերը:
Նիստ, դատ, Մարտի 1

Գլխավոր թեմաներ