16:46 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD499.38
  • GBP694.29
  • EUR596.36
  • RUB6.92
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Շղթայական վթար–վրաերթի ժամանակ հարվածել են նաև ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաներին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է այսօր` հունիսի 1-ին, ժամը 08։24-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Այլ մանրամասներ ԱԻՆ–ը չի հաղորդում։ Փոխարենը նույն դեպքի մասին մանրամասներ է հայտնում shamsyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` ժամը 08։20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետև առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել Opel մակնիշի և ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաներին։

Վրաերթ-ավտովթար` Երևանում. կան վիրավորներ

Opel-ն իր  հերթին առաջ է ընթացել և բախվել կայանված մեկ այլ՝ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի։

Վթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։

Ըստ թեմայի

Կոտայքում 6 զինծառայողի վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը կալանավորվել է
Երևանում «ZIL»-ը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին. նա հիվանդանոցում մահացել է
Մահվան ելքով վրաերթ` Լոռու մարզում. 81-ամյա կինը տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է
թեգերը:
Տուժածներ, Երևան, Վրաերթ, վթար

Գլխավոր թեմաներ