16:14 12 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
31810

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշում է, որ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշում է, որ դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստը, որն արձանագրվել է Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում, իր բացթողումն է եղել։ Ավանեսյանը Facebook-ի իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած դեպքին։

Արդեն հայտնել էինք, որ երեկ անհետ կորած զինվորների հարազատները փակել էին Հերացի փողոցը։ Նրանց խոսքով` մի քանի հարյուր դիեր կան, որոնք թաքցրել են հասարակությունից` պահելով մրգերի սառնարաններում։ Բացի այդ, երեկ սոցցանցերում լուսանկար հրապարակվեց, որտեղ երևում էր, որ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում մասունքները պահվում են սենյակներից մեկի գետնին դրված պարկերի մեջ։

«Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»,–գրել է նախարարի պաշտոնակատարը։

«Կգնանք դիահերձարան` մեր աչքով կտեսնենք». անհետ կորածների հարազատները բացեցին Հերացին

Ավանեսյանը նշում է, որ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:

Նա հայտնել է, որ այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փորձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքներն արդեն իսկ անցել են փորձաքննություն։

Հիշեցնենք, որ երեկ ծնողներն անձամբ էին գնացել որոշ դիահերձարաններ` տեսնելու, թե ինչ վիճակ է այնտեղ և քանի մասունք կա։

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» ղեկավարությունը հանդիպել է անհետ կորածների ծնողներին

Ըստ թեմայի

Եվս 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Վարանդայի շրջանից
ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են. ՊՆ պաշտոնյա
Որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանը և աճյունները տեղափոխել. ԱՆ–ի պարզաբանումը
թեգերը:
Արցախ, աճյուն, Պատերազմ, Դիակ, Անահիտ Ավանեսյան

Գլխավոր թեմաներ