16:46 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD499.38
  • GBP694.29
  • EUR596.36
  • RUB6.92
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Չսպասելով ծառայողական քննության արդյունքներին` նախարարի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ դրա արդյունքում պարզվելու է, որ նման բան չի եղել:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Տեղեկությունը, թե փրկարար ծառայությունը հրաժարվել է մեկնել Մասիսի աղբավայրի հրդեհի ահազանգով, իրականությանը չի համապատասխանում: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում «Բյուջե-2020»-ի քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:

«Նման բան չկա: Իհարկե, տեղեկությունը ճշտելու համար արդեն փրկարար ծառայության տնօրենի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»,- ասաց Փիլոյանը:

Բայցևայնպես, չսպասելով քննության արդյունքներին, նախարարի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ դրա արդյունքում պարզվելու է, որ նման բան չի եղել:

«Ուղղակի թյուրիմացություն է եղել: Ով որ զանգահարել է, ոչ թե զանգահարել է 911, այլ զանգահարել է մարզային հերթապահություն, և բնականաբար, մարզային վարչության հերթապահը զեկուցել է վարչության պետին, որ նման ահազանգ է ստացվել, աշխատակիցները մեկնել են հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու»,- ասաց Փիլոյանը:

Արդեն 9 օր է` փրկարարներին չի հաջողվում մարել Մասիսի աղբավայրի հրդեհը. տեսանյութ

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել: Հրդեհի դեմ պայքարում են մինչ օրս։

 

Ըստ թեմայի

Երեկվանից չի հաջողվում մարել Մասիսի աղբավայրում բռնկված հրդեհը
Երևանի Մինսկի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստանի սեյսմիկ ծառայությունը տարածաշրջանում լավագույններից մեկն է. Փիլոյան
թեգերը:
հրդեհ, աղբ, Մասիս, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Անդրանիկ Փիլոյան

Գլխավոր թեմաներ