07:55 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Հայ փոքրիկներն այսուհետ ռուսերեն կարող են սովորել զվարճալի և ոչ ավանդական ձևով։ Նրանց համար ստեղծվել է այբբենարան-կոմիքս, որը երեխաների ուշադրությունը գրավում է ոչ միայն գունեղ ու նկարազարդ տեսքով։ 

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում այսօր` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, հավաքվել էին բազմաթիվ երեխաներ տարբեր դպրոցներից։

Նրանք հետաքրքրությամբ շրջում էին թատրոնում և ծանոթանում հատուկ իրենց համար գրված այբբենարան-կոմիքսի առանձին էջերին։ Թատրոնում կոմիքսի շնորհանդեսը թատերականացված էր, այն ուղեկցվում էր երաժշտությամբ, իսկ դահլիճի կենտրոնում մի զույգ պարում էր գրող-դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հեղինակած վալսը:

Вадим Фефилов на презентации комикса-азбуки Грибоедов Русского дома (1 июня 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Վադիմ Ֆեֆիլով

Երևանի Ռուսական տունը` (Россотрудничество в Армении) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի գլխավորությամբ, հյուրերին ներկայացրեց այբբենարան-կոմիքսը՝ «Учим русский с Грибоедовым» («Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ»): Նշենք, որ գաղափարի հեղինակը հենց Վադիմ Ֆեֆիլովն է։

«Սա հետաքրքիր ձև է երեխաներին ռուսերեն սովորեցնելու։ Երեխաները ոչ միայն սովորում են, այլև ծանոթանում են գրող-դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արկածներին ու կենսագրությանը, Ռուսաստանի պատմությանը։ Իսկ ինչպե՞ս է դա արվում։

Այբբենարան-կոմիքսի տեքստը գրել է հայտնի մանկական գրող, սցենարիստ Արմեն Վաթյանը որդու՝ Արեն Վաթյանի հետ համատեղ։ Հայերեն տեքստում հետզհետե ավելանում են ռուսերեն տառեր։ Այս կոմիքսում ներկայացված են 11 ռուսերեն տառեր։ Իսկ մնացած տառերը կլինեն առաջիկայում հրապարակվող երկու այբբենարան-կոմիքսներում»,–ասաց Ֆեֆիլովը։

  • «Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ». այբբենարան-կոմիքսի շնորհանդեսը
    «Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ». այբբենարան-կոմիքսի շնորհանդեսը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Սվետլանա Սամուելյան
    Սվետլանա Սամուելյան

  • Վադիմ Ֆեֆիլով

1 / 16

Նշենք, որ այբբենարան-կոմիքսի նկարիչը Ասյա Կանդիլյանն է, հայերեն թարգմանությունը կատարել է Սվետլանա Սամուելյանը:
Շնորհանդեսի ավարտից հետո երեխաներից յուրաքանչյուրը նվեր ստացավ իր կոմիքսի օրինակը։ Իսկ վերջում նրանց համար հոնական հյուրասիրություն էր կազմակերպված։

Ըստ թեմայի

«Զոհերի հիշատակին»․ Շառլ Ազնավուրի հարսը ռուսերենով կատարել է նրա երգերից մեկը
Ռուսերեն ցուցանակները մետրոյից չեն հանվել․ Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է
Հայաստանում հեռուստացույցն ավելի շատ ռուսերեն է «խոսում». հայերենը հեռուստաեթերում 14 % է
թեգերը:
այբբենարան, Ալեքսանդր Գրիբոյեդով, ռուսերեն, Հայաստան

Գլխավոր թեմաներ