07:57 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
97 0 0

Դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայ-վրացական սահմանային անցակետերից առայժմ միայն մեկը բաց կլինի։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Անցակետերը բաց են ամեն օր` ժամը 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` այսօրվանից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները։ Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում, պատվաստման ամբողջ կուրսն անցնելու (երկու դեղաչափ) և միաժամանակ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

Վրաստանը բացել է ցամաքային սահմանները. ինչ պետք է իմանալ ճանապարհ ընկնելուց առաջ

Միայն ՊՇՌ թեստով Վրաստան մեկնող քաղաքացիները պարտավոր են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնել, իսկ պատվաստման ամբողջ կուրսն անցած քաղաքացիները ժամանելուց հետո թեստ հանձնելու անհրաժեշտություն չունեն։

Հունիսի 1-ից ինչպես և ինչքան գումարով կարելի է ՀՀ–ից Վրաստան հասնել. սահմանի հատման կարգը

թեգերը:
Բավրա, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ