22:03 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Արմեն Սարգսյանը նշել է, որ ամեն անգամ երեխաների հետ հանդիպումը իրեն նոր եռանդ ու լիցքեր է հաղորդում։ Նա հույս է հայտնել, որ երեխաները նույնպես նախագահական նստավայրից կգնան դրական լիցքերով ու լավ տպավորություններով:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմանամերձ մի շարք համայնքների, ինչպես նաև Գյումրու «Շալե» կենտրոնի, Արցախի Հադրութի և Քաշաթաղի շրջաններից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաները: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Մինչ նախագահական նստավայր այցելելը երեխաները մայրաքաղաքի կինոթատրոններից մեկում դիտել են հայկական «Օլիմպիկոս» մուլտֆիլմը: Օրվա երկրորդ կեսը նրանք անցկացրել են նախագահականում: Նրանց համար կազմակերպվել են խաղեր, վիկտորինաներ, երեխաները զբաղվել են կավագործությամբ, նկարչությամբ, գիտափորձերով, դիտել են ինտերակտիվ ներկայացում։

Փոքրիկների, նրանց ուսուցիչների ու ծնողների հետ հանդիպել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը զրուցել է նրանց հետ, ծանոթացել երեխաների հմտություններին, դիտել նրանց աշխատանքները, հետաքրքրվել նրանց տպավորություններով:

«Դուք մեր ամենաթանկն եք, ամենաարժեքավորը ոչ միայն ձեր տատիկների, պապիկների, հայրերի, մայրերի համար, այլև մեր ամբողջ երկրի ու ժողովրդի համար: Դուք մեր ապագան եք: Դուք Հայաստանի ամենաանկեղծ և ազնիվ քաղաքացիներն եք: Ուզում եմ ձեզ խորհուրդ տալ՝ այդպես էլ մնացեք ձեր ամբողջ կյանքում, եղեք ազնիվ և անկեղծ: Կմեծանաք, և ձեր կյանքում ամեն բան կլինի՝ աշխատանք, հաջողություններ: Սակայն երբեք չկորցնեք այն ամենաարժեքավորը, ինչ ունեք այսօր՝ ձեր անկեղծությունն ու ազնվությունը», - ասել է նախագահը երեխաներին։

Նախագահի խոսքով՝ ամեն անգամ երեխաների հետ հանդիպումը իրեն նոր եռանդ ու լիցքեր է հաղորդում։ Նա հույս է հայտնել, որ երեխաները նույնպես նախագահական նստավայրից կգնան դրական լիցքերով ու լավ տպավորություններով:

Ըստ թեմայի

Իրավունք չունենք որևէ կերպ կասկածի տակ դնել նրանց ի ծնե անկեղծությունը. Սարգսյանի ուղերձը
Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան
«Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ». այբբենարան-կոմիքսը կօգնի երեխաներին
թեգերը:
երեխա, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ