16:54 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD499.38
  • GBP694.29
  • EUR596.36
  • RUB6.92
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
13810

Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը պատասխանել է Տավուշում անկլավների մասին հարցին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Տավուշի մարզի սահմանն այնտեղ է, որտեղ այսօր դե ֆակտո կանգնած է հայ զինվորը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը` պատասխանելով մարզում ադրբեջանական անկլավների մասին հարցին։

«Իմ` որպես ՀՀ քաղաքացու և որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարի, պարտականությունն այն է, որ ջանք չխնայեմ, որպեսզի այդ ստատուս քվոն որևէ կերպ չխախտվի` ի վնաս Հայաստանի»,– ասաց Չոբանյանը։

Նա նաև շեշտեց, որ ՀՀ–ին սպառնացող ռիսկերը դիմագրավելու ճանապարհը երկիրը զարգացնելն է։

«Առանց ուժեղ տնտեսության մենք չենք կարող ունենալ ուժեղ ԶՈւ, ուժեղ անվտանգային համակարգ։ Մենք մեր զինված ուժերի շտապ վերականգնման ու զարգացման խնդիր ունենք, մենք տեղեկատվական անվտանգության ապահովման շտապ վերականգնման ու զարգացման խնդիր ունենք։ Այն պահին, երբ մենք այնքան ուժեղ լինենք և սահմանի վրա կանգնած՝ զինված և մեր անվտանգային բոլոր տեխնոլոգիաներով ապահովված, որ թշնամին չկարողանա մուտք գործել մեր սահման, դա կլինի մեր ռիսկի ապահովումը»,– ասաց Չոբանյանը։

ՀՀ սահմաններին այսօր առկա վիճակը, նրա համոզմամբ, վկայում է, որ Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի` երկրի անվտանգությունն ու սուվերենությունն ապահովելու համար։

Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում

«Կառավարությունը, պարզ է, անում է ամեն ինչ, որ այս ամենը պատերազմի չվերածվի»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է անկլավների մասին խոսակցություններին, Չոբանյանը շեշտեց, որ չի պատկերացնում, որ նշված գյուղերում կարող են գալ ու ադրբեջանցիներ բնակվել։

Ըստ թեմայի

Սոֆլուն, Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը դեռ 1929-ին հանձնվել են Դիլիջանի գավառին. ՄԻՊ
Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան
Հնարավո՞ր է խուսափել նոր կապիտուլյացիայից. Գեղամյանը` նոր փաստաթղթի մասին
թեգերը:
անկլավ, Սահման, Հայաստան

Գլխավոր թեմաներ