07:24 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Աշտարակ–Թալինը հատվածն առայժմ մնում է կիսատ վիճակում, քանի որ այս հատվածի շինարարական կազմակերպության հետ ՀՀ կառավարությունը դատական պրոցեսի մեջ է։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. «Հյուսի–հարավ» ավտոճանապարհն այս տարի կկառուցվի առաջանցիկ տեմպերով։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

«2021թ–ին բյուջեով պլանավորել ենք 20 կմ ճանապարհի պաստառ ունենալ, բայց կարծես թե հնարավորություն ունենք 20 կմ պլանավորածի դիմաց 46 կմ միակողմանի այս տարի ասֆալտապատել։ 20–ը հաստատ պլանավորած ունենք ու կանենք, բայց կարծում ենք, որ որոշակի մոբիլիզացիայի արդյունքում մեկ ուղղությամբ 46 կմ կանենք և կշահագործել»,– ասաց նա։

 Փոխարենը Աշտարակ–Թալինը հատվածն առայժմ մնում է կիսատ վիճակում, քանի որ այս հատվածի շինարարական կազմակերպության հետ ՀՀ կառավարությունը դատական պրոցեսի մեջ է։

«Այդ դատական պրոցեսից առնվազն պետք է դուրս գանք, կամ ինչ–որ լուծում գտնենք, որ կարողանանք այլ ուժեր մոբիլիզացնենք ու ինչ-որ մի բան անել»,– ասաց Տերտերյանը։

«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի «Տրանշ-2» ծրագրի Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ ճանապարհահատվածի անավարտ աշխատանքների հարցով կապալառուն դատական հայց էր հարուցել ընդդեմ ՀՀ կառավարության։

«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր էր աշխատանքների վերահաշվարկ իրականացնել ու 2021 թվականի վերջին կապալառուի նոր միջազգային մրցույթ հայտարարել։ Բայց դատական պրոցեսն անորոշ ժամանակով հետաձգեց այս ծրագիրը։

Ըստ թեմայի

Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Հյուսիս-հարավի շինարարությունը կմեկնարկի եղանակային պայմանների բարելավման պես
Ո՞ր դեպքում Հայաստանը միջազգային «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մաս կկազմի
թեգերը:
Վաչե Տերտերյան, Հայաստան, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ

Գլխավոր թեմաներ