14:41 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
21 0 0

Հանդիպման արդյունքում համագործակցության հուշագիր կստորագրվի ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը` հավելելով, որ Արթուր Դավթյանը կմասնակցի հունիսի 2-ից 5-ին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։

«Արթուր Դավթյանը կմասնակցի համաժողովի շրջանակներում կայանալիք «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը։ Դրան մասնակցելու են նաև օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: Բացի այդ, հանդիպման արդյունքում կստորագրվի ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր։

Ըստ թեմայի

Փաշինյանի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կգործուղվեն ՌԴ
ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում դատախազությունում թեժ գիծ է գործարկվել
Հեշտացրել են Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացումը. Արցախի դատախազությունում քրգործ է հարուցվել
թեգերը:
դատախազ, Սանկտ Պետերբուրգ, Արթուր Դավթյան

Գլխավոր թեմաներ