14:46 12 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
29401

Լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանը բանտից տեղափոխվել է հիվանդանոց. ընտանիքին ասել է, որ ձեռքն է ցավում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանը, որին ադրբեջանցիները գերի են վերցրել արդեն հրադադարից հետո, հույս ունի, որ շուտով բաց են թողնելու իրեն։ Asbarez-ը զրուցել է Վիգենի դստեր՝ Քրիստինեի և մոր` Բեատրիսի հետ։
«Հարցրի` չգիտե՞ս, թե երբ ես գալու, ինքն էլ պատասխանեց, թե մոտ է, դատական գործերս ավարտվեն, կգամ»,–պատմում է տիկին Բեատրիսը։

Կնոջ խոսքով` վերջին անգամ երեկ է որդու հետ խոսել. հեռախոսազրույցն իրականացվել է Կարմիր խաչի միջոցով, իսկ Վիգենը հիվանդանոցից է զանգել մորը։ Վիգենը մորն ասել է, որ Կարմիր խաչն է հիվանդանոց տեղափոխել իրեն, քանի որ ձեռքն է ցավում։
Տիկին Բեատրիսը պատմում է` Վիգենի տրամադրությունը բնավ լավը չի եղել և ամենևին էլ չեն կարծում, որ իսկապես ձեռքն է ցավում։

Վիգենի դուստրը` Քրիստինեն էլ պատմել է, թե ինչպես է ստացվել, որ հայրը տեղափոխվել է Հայաստան։ Նրա խոսքով` քանի որ Լիբանանում իրավիճակը լավ չէր, հայրը որոշել է Հայաստան վերադառնալ, գործ գտնել ու այստեղ բնակություն հաստատել։

«Ուզում էր մեզ նույնպես իր մոտ տանել, ասում էր` տուն գնեմ ու գործ գտնեմ, ձեզ էլ եմ տանելու։ Հայկական անձնագիր ստանալուց հետո նա 2019-ին մշտական բնակություն է հաստատել Հայաստանում»,–ասում է Քրիստինեն։

Վիգենի դուստրը հավելում է` բոլորն անհամբեր սպասում են նրա վերադարձին։

ՀՀ պետական ինստիտուտները ոչնչացված են. գերիների հարազատները ՌԴ նախագահին խնդրում են օգնել

Հիշեցնենք, որ Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Վիգենին գերի են վերցրել 2020թ. նոյեմբերի 10-ին, երբ նա ու ևս մեկ լիբանանահայ` Մարալ Նաջարյանը, գնում էին Շուշի իրենց անձնական իրերն այնտեղից հանելու։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։

Արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելուց ի վեր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 73 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է գերության մեջ մնալ մոտ 200 հայ, այդ թվում մայիսի 27-ի առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված ՀՀ 6 զինծառայողները։

Ըստ թեմայի

Գերիների հարցն Ադրբեջանը դարձրել է շանտաժի առարկա․ ԱԳ փոխնախարարի ժնևյան հանդիպումները
«Ուժ չի գործադրվելու»․ ԱԱԾ փոխտնօրենը՝ գերիներին վերադարձնելու մասին
Տղամարդ լինելը գործով է ապացուցվում, որ քաղաքացիներդ գերի չընկնեն. Արա Աբրահամյան
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Լիբանան, գերի

Գլխավոր թեմաներ