07:41 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
27710

Խոսքը Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողների մասին է։ Նրանց մեղադրում են ահաբեկչության մեջ, և ոչ միայն։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի -Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։

Խոսքը Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողների մասին է։ Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ Հրաչ Արզումանի Ավակյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանն ու ևս 12 հայ զինծառայողներ մեղադրվում են ահաբեկչության մեջ՝ հրազենի և որպես զենք կիրառվող առարկաների օգտագործմամբ, ինչպես նաև սահմանն ապօրինի հատելու համար:

Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայող՝ բոլորը ծնունդով Շիրակի մարզից են։

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։

Ըստ թեմայի

«Ուժ չի գործադրվելու»․ ԱԱԾ փոխտնօրենը՝ գերիներին վերադարձնելու մասին
«Գերեվարվածներից մեկն իմ ընկերն է». Ավետյանը` 6 գերիներին Հայաստան վերադարձնելու մասին
Մուրադովը կգա Հայաստան. ինչ է քննարկվել Մոսկվայում գերիների վերադարձի վերաբերյալ. ԶԼՄ
թեգերը:
դատ, Ադրբեջան, ռազմագերի, հայ

Գլխավոր թեմաներ