16:13 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Արա Այվազյանի հրաժարականի պատճառ նշած «ազգային, պետական շահի» ակնարկի մասին հարցը Դումանյանը խորհուրդ տվեց ուղղել հենց Այվազյանին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականի պատճառների մասին հարցի, շատ կարճ պատասխան տվեց. «No comment»:

Իսկ որպես հրաժարականի պատճառ նշված «ազգային, պետական շահի» մասին նախկին նախարարի ակնարկի մասին հարցը Դումանյանը խորհուրդ տվեց ուղղել Արա Այվազյանին։

«Արա Այվազյանի խոսնակը չեմ ես, ինձ մոտ էլ հարցեր կան, ես իր հետ փորձում եմ կոմունիկացվել, պարզել։ Հենց պարզեմ՝ ձեզ կասեմ »,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱԳ փոխնախարարների` կառավարության նիստին ներկա չլինելուն, Դումանյանը հայտնեց, որ այդ հարցի շուրջ նիստում որևէ քննարկում կամ մեկնաբանություն չի եղել։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Ո՞րը կլիներ Արա Այվազյանի ճիշտ քայլը. Ղազարյանը` ԱԳՆ–ում ստեղծված ճգնաժամի մասին

Դրան հետևեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։

Հավելենք, որ կառավարության նիստին ներկա չեն եղել նաև ԱԳ փոխնախարարներից ոչ մեկը։

Ըստ թեմայի

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան
Արմեն Սարգսյանը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
«Չեմ կարծում, որ ունենք նման իրավիճակ». Մհեր Գրիգորյանը` Արա Այվազյանի ակնարկի մասին
թեգերը:
Արա Այվազյան, Վահրամ Դումանյան

Գլխավոր թեմաներ