14:44 12 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
469 0 0

Բաքուն հայտարարել է, որ իբր համաձայն հայկական կողմի տեղեկությունների` Հայաստանի դիահերձարաններում գտնվող զինվորականների մասունքները պատկանում են միայն հայերի։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և պետական անվտանգության ծառայությունը հայտարարել են, որ Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինվորականների դիակներ չեն կարող լինել, հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարության դիահերձարաններում գտնվող անհայտ դիակների թվում չկան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ: Հայաստանի իրավապահ մարմինների կողմից նշանակված դատագենետիկական փորձաքննության (ԴՆԹ-թեստ) արդյունքների համաձայն, պարզվել է, որ դիակները պատկանել են հայ զինվորականների», - ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ:

Sputnik Արմենիան փորձեց ճշտել տեղեկությունը Քննչական կոմիտեից։ ՔԿ լրատվության ծառայության պետ Վարդան Թադևոսյանը, ասաց, որ նման տեղեկություն հայկական կողմը չէր կարող ո՛չ հրապարակել, ո՛չ էլ, առավել ևս, փոխանցել ադրբեջանական կողմին։

«Մեր դիահերձարաններում կա մոտ 80 դիակ, որոնք չեն իդենտիֆիկացվել, քանի որ ծնողներ կան, որ հրաժարվում են ԴՆԹ թեստ հանձնել։ Մինչև մենք բոլոր թեստերի պատասխանները չունենանք, չենք կարող դիերի մասին վերջնական ինֆորմացիա ասել», – ասաց Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Զինվորների աճյունների աղմուկից հետո Դատաբժշկականի Աբովյանի մասնաճյուղի վարիչը հեռացվել է

Ավելի վաղ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանում պահվող աճյունների թվում կարող են լինել նաև ադրբեջանցի զինծառայողների մարմիններ։

Ըստ թեմայի

«Սա չպետք է դառնա քաղաքական շահարկման առարկա». Ավանեսյանը` պարկերի մեջ դրված դիերի մասին
ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են. ՊՆ պաշտոնյա
Համակարգում քաոս է. Մարուքյանը` սպանությունների ու աճյունների հետ կապված սկանդալի մասին
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Դիակ

Գլխավոր թեմաներ