17:08 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1898)
5710

«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է պետության կողմից տրամադրվող դրամաշնորհների համար պարտադիր պահանջ դարձնել աշխատակիցների առնվազն 70 տոկոսի պատվաստված լինելը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում մեր երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումները խթանելու համար։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ նախարարությունը առաջարկներ է մշակել, որոնք առաջիկայում քննարկման կդրվեն. առաջարկվում է պատվաստումների խրախուսական ծրագրեր ներդնել տնտեսվարողների համար։

«Բոլոր այն տնտեսվարողները՝ ռեստորանները, հյուրատները, որոնք կունենան աշխատակիցների 70 տոկոսի պատվաստում, կստանան տարբերանշան, որը կփակցվի, և տուրիստների համար ակնհայտ կլինի, որ այդ կազմակերպությունը շատ ավելի անվտանգ է, աշխատակիցներն էլ ստիպված չեն լինի ամբողջ օրը դիմակով աշխատել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ առաջարկում է պետության կողմից բիզնեսին տրամադրվող դրամաշնորհային ծրագրերում պարտադիր պահանջի մի կետ ավելացնել՝ աշխատակիցների առնվազն 70 տոկոսը պետք է պատվաստված լինեն։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1898)

Ըստ թեմայի

Օդից վերցրած տեղեկատվություն է. ԱՆ–ն հերքում է պատվաստումները պարտադրելու լուրերը
10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում
Վրաստանի առողջապահության նախարարը պատվաստումից հետո հիվանդացել է կորոնավիրուսով
թեգերը:
տնտեսություն, Հայաստան, պատվաստումներ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ