17:57 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD499.38
  • GBP694.29
  • EUR596.36
  • RUB6.92

Պատերազմից հետո առաջին անգամ Շուռնուխում կաթողիկոսի օրհնությամբ պսակադրություն է եղել

Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Շուռնուխ գյուղը, որից 12 տուն պատերազմից հետո անցավ թշնամուն, փորձում է բնականոն կյանքին վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Պատերազմից հետո Սյունիքի Շուռնուխ գյուղում առաջին անգամ պսակադրություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը` նորապսակների լուսանկարը տեղադրելով։

Հայտնել էինք, որ այսօր Սյունիք է այցելել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շուռնուխում օրհնում է նորապսակներին»,–լուսանկարին կից գրել է Յոլյանը։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո` դեկտեմբերի 29–ին, ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ էին տվել գյուղի կեսը, այսինքն` 12 տներն ազատելու համար։ Ավելի ուշ գյուղի 12 տների բնակիչները լքեցին տներն ու տեղափոխվեցին Հայաստանի վերահսկողության տակ մնացող հատված: Այսօր նրանք ժամանակավորապես տեղավորվել են գյուղի այլ տներում: Տեղահանվածների թվում է նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի ընտանիքը, որը բնակվում էր այդ 12 տներից մեկում։

Ըստ թեմայի

Թաթոյանի հետ հանդիպումից էլի մի տեղ հույսի նշույլ կա. Շուռնուխի գյուղապետ
Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին Շուռնուխում չէին սպասում
Խոշտանգումներով բերման ենթարկված շուռնուխցուն տեղափոխել են հիվանդանոց
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, պսակադրություն, Սյունիք, Գյուղ, Շուռնուխ

Գլխավոր թեմաներ