16:06 12 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Հետազոտողներն արձանագրել են, որ գլոբալ տաքացման արագ տեմպերի պատճառով քաղցրահամ լճերում թթվածնի մակարդակը զգալի նվազել է։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականների թիմն արձանագրել է, որ քաղցրահամ լճերում թթվածնի մակարդակը նվազել է գլոբալ տաքացման արագացված տեմպերի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում վկայակոչելով «Nature» ամսագրում հրապարակված հետազոտությունը:

Մասնագետները գնահատել են 393 լճերի վիճակը և հաշվի առել 1941-ից մինչև 2017 թվականները։

Ինչպես պարզվել է, լճերը թթվածինը կորցնում են 2,75-9,3 անգամ ավելի արագ, քան Համաշխարհային օվկիանոսը, ինչը բացասաբար է ազդում էկոհամակարգերի վիճակի վրա: Այսպես, հետազոտված ջրամբարներում 1980 թվականից ի վեր թթվածնի պարունակությունը մակերեսին նվազել է 5,5 տոկոսով, հատակին՝ 18,6 տոկոսով:

Սառցե աղետն անխուսափելի է. գիտնականներ

Փոփոխությունների պատճառ է դարձել 10 տարվա ընթացքում քաղցրահամ ջրի ջերմաստիճանի բարձրացումը 0,38 °C-ով, կարծում են փորձագետները: Գլոբալ տաքացման նման հետևանքները նպաստում են քաղցր-կանաչ ջրիմուռների բազմացմանը, որոնք թունավոր են քաղցրահամ ջրի մեջ ապրող այլ կենդանի օրգանիզմների համար:

Թթվածնի մակարդակի նվազեցումը պայմաններ է ստեղծում ազատ թթվածնի բացակայության պայմաններում ապրող բակտերիաների բազմացման համար: Նրանցից արտազատվող մեթանը բարձրացնում է ջերմոցային գազերի արտանետումները, ինչը միայն արագացնում է կլիմայի փոփոխության տեմպերը։ Այսպիսով, տաքացումը կարող է հանգեցնել խմելու ջրի պաշարների սպառման և քաղցրահամ էկոհամակարգերի հավասարակշռության խախտման:

Գիտնականները պարզել են, որ Ավստրալիայի բնիկները հիշողության արդյունավետ մեթոդ են կիրառում

Ըստ թեմայի

NASA-ի գիտնականները վերջնականապես ճշտել են՝ երբ կգա աշխարհի վերջը
Գիտնականները պարզել են երկարակեցության գլխավոր գործոնը
Գիտնականներն ասել են՝ հատկապես որ վիտամինն է անհրաժեշտ տարեց մարդկանց
թեգերը:
ջուր, լիճ, գիտնական

Գլխավոր թեմաներ