22:25 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
62 0 0

«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին մասնակցում է առանձին, նախընտրական շտաբը ղեկավարում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» շաբաթ օրը երեկոյան հավաքույթ է անցկացնելու՝ նախընտրական դրամահավաք, տեղեկացնում է «Հրապարակը»։ Նման միջոցառում ՔՊ-ն կազմակերպել էր չկայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ (2020-ի փետրվարի 25-ին՝ «Դվին» հյուրանոցում-խմբ.), որի ընթացքում հավաքվել էր մոտ 200 մլն դրամ։

Նման դրամահավաքներ եղել էին նաև 2017 և 2018 թվականներին։ Պարբերականը տեղեկությունը փորձել է ճշտել իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, ով նաև ՔՊ խոսնակի պարտականություններն է իրականացնում։ Ալեքսանյանը պատասխանել է․ «Ես չգիտեմ, եթե լինի, կհայտարարենք՝ կիմանաք»,-գրում է թերթը։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Մասնակցելու համար գրանցվել են 22 կուսակցություն ու 4 դաշինք։ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին մասնակցում է առանձին, նախընտրական շտաբը ղեկավարում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

«Ես վարչապետ կամ պատգամավոր չեմ դառնալու». Արա Աբրահամյանը` ընտրությունների մասին

Ըստ թեմայի

Ուզո՞ւմ եք վարչապետի կին դառնալ՝ օգնեք նրան հաղթել ընտրություններում
ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում դատախազությունում թեժ գիծ է գործարկվել
Նաիրա Զոհրաբյանն ու ևս 4 հանրային գործիչ «Ընտրությունների վերահսկման կոմիտե» են հիմնել
թեգերը:
դրամահավաք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Գլխավոր թեմաներ