08:02 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Ադրբեջանը՝ լայնածավալ ագրեսիա սկսելով Արցախի դեմ, պարբերաբար թիրախավորում էր նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները, տեղեկացնում են կենտրոնի լրատվական ծառայությունից։

Մայիսին կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 հատ КОБЭ տեսակի կասետային չպայթած ենթազինամթերք, 4 հատ ԲՄ-21 (БМ-21) «Գրադ» և 1 հատ ԴՇԿ (ДШК) փամփուշտ։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:

Չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ լայնածավալ ագրեսիա սկսելով Արցախի դեմ, պարբերաբար թիրախավորում էր նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերը։

Մասնավորապես՝ հրթիռակոծվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Սոթք, Գեղամասար, Նորաբակ, Կութ, Վարդենիկ, Արծվանիստ, Մեծ Մասրիկ, Կոտայքի մարզի Կապուտակ, Կոտայք, Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների 4 բնակավայրերի, Տավուշի մարզի Այգեպար համայնքների, Վայոց Ձորի մարզի Կեչուտ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքներ` բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարդատար ավտոբուս։

Սպանվել է 8 անձ, 11-ը` վիրավորվել։ 

Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 1120 հա հող են ականազերծել

Ըստ թեմայի

Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի բացման բանակցությունները շարունակվում են
«Ականապատ տարածքների քարտեզները տալու մեջ չէ խնդիրը». Քոչարյանը` գերիների վերադարձի մասին
ՌԴ ՊՆ–ն ասել է` ռուս սակրավորներն Արցախում օրական քանի պայթյունավտանգ օբյեկտ են ոչնչացնում
թեգերը:
Սակրավոր, զինամթերք, Դավիթ Բեկ

Գլխավոր թեմաներ