19:28 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Միջոցառմանը ներկա էին Վահրամ Դումանյանը, Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանը, Սյունիքի մարզպետը:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված արարողությանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Церемония последнего урока старшей школы N 4 (4 июня 2021). Горис
Միջոցառմանը ներկա էին Վահրամ Դումանյանը, Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանը, Սյունիքի մարզպետը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Միջոցառման մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:

И.о министра ОНКС Ваграм Думанян на церемонии последнего урока старшей школы N 4 (4 июня 2021). Горис
Վահրամ Դումանյանը Գորիսի թիվ 4 դպրոցում՝ «Վերջին զանգի» արարողության ժամանակ

«Շարունակելով ուսումնառությունը հաջորդ աստիճաններում՝ պետք է հիշեք, որ կրթությունն անվտանգության, հզորության, հաջողության, ճիշտ մտածողության լավագույն երաշխիքն է, հետևաբար, ամեն ինչ սկսվում է ճիշտ կրթությունից: Հրաշք տղաներին մաղթում եմ գլուխը բարձր, հպարտ ծառայություն՝ խաղաղ պայմաններում, աղջիկներին՝ երջանկություն, բոլորին՝ առողջություն, անամպ երկինք և բազում ժպիտներ»,- Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի շրջանավարտներին իր բարեմաղթանքներն է հղել Վահրամ Դումանյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով նրանց ծնողներին ու մանկավարժներին:

Ներողամտություն չի լինելու. ՃՈ–ն հունիսի 4–ին ուժեղացված ծառայություն է իրականացնելու

Հիշեցնենք, որ այսօր ուսումնական տարվա վերջին օրն է 12-րդ դասարանցիների համար։

Ըստ թեմայի

Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը
Հայաստանի դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»
32 դպրոցում ֆիզիկա և քիմիա չի դասավանդվել մասնագետ չլինելու պատճառով. ԱԺ–ի լուծումը
թեգերը:
Գորիս, դպրոց, Վերջին զանգ

Գլխավոր թեմաներ