07:44 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Նշված կենտրոնի բաժնի վարիչը 2021թ. մայիսի 28-ին, առանց որևէ հիմնավորման և փաստաթղթային հաշվառման, ընդունել և կենտրոնի  նկուղային հարկում պահել է նշված դիերն ու  մասունքները:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի՝ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում պահման ընթացքում տեղ գտած խախտումները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՔԿ-ից։

2021թ. մայիսի 31-ին տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում՝ դիեր պահելու համար չնախատեսված սենյակներում, պարկերում, դիեր կան:

Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զոհված զինծառայողների դիերն ու մասունքները, պոլիէթիլենային պարկերով, տեղափոխվել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի նկուղային հարկ:

Նշված կենտրոնի բաժնի վարիչը, նախապես տեղեկացված լինելով սառնարանների առկայության ու դրանցում դիեր պահելու համար նախատեսված ազատ տեղերի բացակայության մասին, 2021թ. մայիսի 28-ին, առանց որևէ հիմնավորման և փաստաթղթային հաշվառման, ընդունել և կենտրոնի  նկուղային հարկում պահել է նշված դիերն ու  մասունքները:

Պարզվել է, որ սենյակները, որտեղ դիերն ու մասունքները տեղափոխվել են, չեն ունեցել պահման համար անհրաժեշտ պայմաններ, մասնավորապես՝ օդափոխման և ջերմային համակարգեր, ինչն արձանագրվել է 2021թ. մայիսի 31-ին կատարված դեպքի վայրի զննությամբ և այլ քննչական գործողություններով:

Պետությունից մասնագետներ ենք խնդրել՝ չեն օգնել, հիմա ինչ ասես ասում են. փորձագետ

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Հիշեցնենք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։ Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Հարուցվել է քրեական գործ։

Ըստ թեմայի

Զինվորների աճյունների աղմուկից հետո Դատաբժշկականի Աբովյանի մասնաճյուղի վարիչը հեռացվել է
Համակարգում քաոս է. Մարուքյանը` սպանությունների ու աճյունների հետ կապված սկանդալի մասին
Մայր աթոռը խստագույնս դատապարտել է զոհվածների աճյունների հանդեպ վերաբերմունքը
թեգերը:
Քննչական կոմիտե, աճյուն, Դիակ

Գլխավոր թեմաներ