16:04 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Սննդաբան, նուտրիցիոլոգ Իրինա Պիսարևան  կարծում է, որ թեյի տոպրակների մեջ ոչ մի օգուտ չկա։ Նա բացատրում է դա այդպիսի թեյերի մեջ բնական բաղադրիչների բացակայությամբ:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի -Sputnik. Անորակ փաթեթավորված թեյը կարող է վտանգավոր լինել առողջության համար, քանի որ այն բնական բաղադրիչներ չի պարունակում: «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել սննդաբան, նուտրիցիոլոգ Իրինա  Պիսարևան։

Նա նշել է, որ նման թեյը դրանում պարունակվող ներկանյութերի ու բույրերի պատճառով կարող է ալերգիա առաջացնել: Բույրը կարող են ստանալ թեյի մեջ հատապտուղների կամ մրգերի կտորներ ավելացնելով, բայց դա էլ կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել:

Բացի այդ, նրա խոսքով, փաթեթավորված թեյի բաղադրության մեջ հաճախ ներառում են ներկանյութեր, դրա պատճառով ջուրը բաժակի մեջ գրեթե անմիջապես գունավորվում է:

«Դուք անհրաժեշտ օգտակար միկրոտարրեր չեք ստանում, քանի որ փաթեթավորված թեյի մեջ չկա ո՛չ միրգ, ո՛չ հատապտուղներ։ Դուք հոտով ներկած ջուր եք խմում»,- բացատրել է մասնագետը։

Նա ասել է, որ փաթեթավորված թեյի մեջ շատ մանրացրած տերևներ են օգտագործում։ Դա թույլ է տալիս արտադրողներին օգտագործել անհամ փշուրները, արտադրության թափոնները։ Ահա թե ինչու, ըստ փորձագետի, շատ ավելի հուսալի է նախապատվությունը տալ տերևով թեյին:

Կարկադեի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս է մարդու օրգանիզմի վրա ազդում կարմիր թեյը

Միևնույն ժամանակ Պիսարևան նշել է, որ փաթեթավորված թեյը կարող է լինել նույնքան օգտակար, որքան տերևով թեյը, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե արտադրողը  որակյալ բնական հումք է օգտագործում:

Ըստ թեմայի

Ինչ են տալիս երեկոյան մարզումները, և ինչ կարելի է ուտել դրանցից հետո
Արագ նիհարել ու երիտասարդանալ. սննդաբանը խոսել է «կախարդական» մթերքների մասին
Կիտրոնով թեյ․ տարածված ըմպելիքի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս ճիշտ պատրաստել
թեգերը:
սննդաբան, թեյ

Գլխավոր թեմաներ