13:28 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Արցախյան պատերազմից հետո հազարավոր հայ երեխաներ հոգեբանական տրավմաներ ստացան։ Նրանց մի մասը հայր կամ եղբայր կորցրեց, մյուսները ստիպված գաղթական դարձան և զրկվեցին սովորական կյանքից, կան նաև այնպիսիք, որոնց ընտանիքները պատերազմի ընթացքում կորուստ չեն ունեցել, բայց լրատվական հոսքերը բացասական ազդեցություն են թողել նաև նրանց վրա։ Sputnik Արմենիան փորձել է պարզել հոգեբաններից, թե ինչպես բացահայտել հոգեբանական տրավմայի ախտանշանները և ինչպես աշխատել այդ երեխաների հետ, որպեսզի նրանց վիճակը չանդրադառնա հետագա կյանքի ու առողջ մտածելակերպի վրա։

Հոգեբան Խաչատուր Գասպարյանի խոսքով` եթե երեխայի վարքը փոխվել է, քնի, սննդի ընդունման և հույզերի դրսևորման խանգարումներ կան, անհրաժեշտ է մասնագետների դիմել, քանի որ դրանք խնդիրների առկայության մասին տագնապալի ազդանշաններ են։ Սակայն դրա հետ մեկտեղ, փորձագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել խնդրին, խոսել այդ մասին երեխայի համար հասկանալի լեզվով, օգնել նրան բացահայտել վախերն ու անհանգստությունները։

«Ծնողները չպետք է երեխային ցույց տան, որ իրենք շփոթված են, հակառակը` երեխաները պետք է զգան, որ մեծերը վերահսկում են իրավիճակը, այլապես նրանց մոտ լուրջ վախեր կառաջանան։ Նրանք վերապրում են ծնողների բոլոր հույզերը, դրանց գումարած՝ սեփական մտավախություններն ու տանջանքները։ Օրինակ, տեղահանված երեխաները տանջվում են կորցրածի համար և կարոտում սովորական կյանքը, հետևաբար, նրանք ավելի շատ սիրո և ջերմության կարիք ունեն», – ասաց Գասպարյանը։

Հոգեբանը նշեց, որ 5-6 տարեկան երեխաներն ամբողջությամբ չեն գիտակցում մահը և միշտ հույս ունեն, որ զոհվածը կվերադառնա։ 7-8 տարեկան երեխաների մոտ մահվան վախի սուր զգացողության կա և նրանք վախենում են կորցնել մտերիմներին։ 9-10 տարեկան և ավելի մեծ տարիքի երեխաները գիտակցում են անելանելիությունն ու ուզում են հասկանալ պատճառները։ Դեռահասների դեպքում ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ նրանք սկսում են դեստրուկտիվ վարք դրսևորել, կոպիտ և ագրեսիվ են դառնում, երբեմն սկսում են ծխել և ալկոհոլ օգտագործել։

Սառնարանում դիերի պահելը հոգեբանական պահ է, կարևորը` փակ տեղում լինեն. դատաբժիշկ

«Անհրաժեշտ է սահմանափակել տեղեկատվական հոսքերը, մտահոգիչ թեմաներով քննարկումներ չունենալ երեխաների ներկայությամբ, քանի որ նրանք կարող են սպառնալիք տեսնել, նրանց մոտ լրացուցիչ վախեր կառաջանան։ Բացի այդ, չի կարելի նրանց արգելել թույլ և կամակոր լինել, չի կարելի փակել երեխայի բերանը»,– ասաց նա։

Միևնույն ժամանակ Գասպարյանը խորհուրդ է տալիս ներկայացնել հերոսական դրվագներ պատմությունից, խոսել անցյալի հաղթանակների մասին, որպեսզի երեխաները սեփական անձն ու սեփական ժողովրդին թերարժեք չհամարեն։ Նրա համոզմամբ` պետական մակարդակով անհրաժեշտ է հերոսի կերպար ձևավորել, ով համապատասխանում է ազգային և բարոյական բոլոր բնութագրերին, որպեսզի հետագայում հայ հասարակության մեջ առողջ կուռքեր լինեն, երեխաներն էլ հիանան ոչ թե սիթքոմերի, այլ իրական հերոսներով։

Ֆրանսիացի հոգեբան Ռուզան Բլանշն իր հերթին առաջարկում է հատուկ կրթական ծրագրեր մշակել, որոնք կհետաքրքրեն երեխաներին և կօգնեն նրանց շեղվել ճգնաժամային իրավիճակից։ Նրա համոզմամբ` նրան պետք է հնարավորինս շատ զբաղեցնել, որպեսզի ուսուցման կամ նույնիսկ զվարճանքի մշտական գործընթացում նրանք չհասցնեն մտածել խնդիրների մասին, բացասական հույզեր չապրեն։

«Կարևոր է, որ երեխաները շատ սեր զգան և իրենց մեղավոր չզգան հոր կամ եղբոր կորստի համար։ Անհրաժեշտ է խոսել նրանց հետ և պատմել այն իրավիճակի մասին, թե ինչու են տեղի ունենում պատերազմները և ինչպես կարելի է օգտագործել սեփական ներուժը` օգնելու համար սեփական երկրին կամ ժողովրդին։ Օրինակ, պացիենտներիցս մեկը որոշեց թշնամու լեզուն սկսել ուսումնասիրել՝ հետագայում հայրենիքին օգնելու համար։ Նման օրինակները շատ կարևոր են», – նշեց փորձագետը։

Միևնույն ժամանակ հոգեբանը կարծում է, որ կրթական ծրագրերում հիմնական շեշտը պետք է դրվի հերոսական դրվագների վրա, պետք է ներկայացվեն բացառիկ խիզախության դրսևորման պատմություններ, կարևոր է խոսել հաղթանակների մասին և առավելագույնս վերլուծել պարտվելու պատճառները, որ երեխաները գիտակցեն, թե որքան կարևոր է ուժեղ, կրթված և զարգացած լինելը։

«Երեխաները պետք է ելք տեսնեն իրավիճակից, կարևոր է նրանց ճիշտ ուղղորդելը, որպեսզի դա կառուցողական լինի ինչպես իրենց, այնպես էլ՝ պետության համար»,– նշեց հոգեբանը։

Ռուսաստանը Հայաստանին օգնում է հաղթահարել հետպատերազմյան սթրեսը․ դեսպան

Միևնույն ժամանակ, փորձագետը խորհուրդ է տալիս հաճախ խոսել երեխաներին հայտնի զոհված մարտիկների մասին, ընդ որում ոչ թե ողբերգական ձևով և սգալով, այլ պատմել նրանց հերոսության մասին։ Անհրաժեշտ է առանձին անհատական օրինակներ ձևավորել, կուռքերի կերպարներ, որպեսզի երեխաներին չգրավեն նորաձև և հաճախ ոչ այնքան դրական կերպարները։

Երկու փորձագետներն էլ խորհուրդ են տալիս ուշադիր լինել երեխաների և անչափահասների վարքի նկատմամբ և անսովոր փոփոխություններ նկատելիս դիմել մասնագետների։ Նրանք խորհուրդ են տալիս նաև ճգնաժամային իրավիճակներում ավելի քնքուշ լինել երեխաների նկատմամբ և առավելագույնս շրջապատել նրանց սիրով և դրական հույզերով։

Ըստ թեմայի

Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան
Արցախցի կանայք սկսում են զրոյից․ երբ պետությունը լուռ է, անհատն է գործի անցնում
Բժիշկը պատմել է քրոնիկական հոգնածության պատճառների մասին
թեգերը:
հոգեբան, երեխա, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ