05:18 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակները հոկտեմբերի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով։ ՀՀ այլ խոշոր բնակավայրերում կարգը կսկսի գործել 2022թ–ի հունվարի 1-ից, 1000–ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում` 2023թ–ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցողներում` 2024թ–ից։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Կենսաթոշակների վճարման քարտային համակարգը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կներդրվի ոչ թե ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, ինչպես որոշված էր կառավարության հաստատած կարգով, այլ հոկտեմբերի 1-ից։

Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման ժակմետը 4 ամսով հետաձգելու` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկն այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստում։

Նոր կարգի համաձայն` կենսաթոշակառուն կարող է մինչև մինչև 2021թ–ի հուլիսի 1-ը որոշում կայացնել` ցանկանում է թոշակը ստանալ բանկերից որևէ մեկի՞, թե՞ «Հայփոստի» քարտով, ու կնքի համապատասխան պայմանագիր։

Թոշակի համար ամեն տարի բանկ գնալու պահանջը կվերանա, ծեր թոշակառուներն էլ հավելում կստանան

Հակառակ դեպքում` Երևանում, Գյումրիում ու Վանաձորում դա կկատարվի ինքնաշխատ եղանակով` ծրագիրը կամայականության սկզբունքով կընտրի վճարող կազմակերպությունը, և հոկտեմբերի 1-ից սկսած կենսաթոշակը կվճարվի արդեն նոր կարգով։

«Այս որոշման արդյունքում կենսաթոշակառուների կյանքում ոչինչ չի փոխվում դեպի բացասականը։ Անցումային դրույթը թույլ չի տալու ստեղծել խառնաշփոթ, և կենսաթոշակառուին մնալու է միայն ընտրություն կատարել ազգային օպերատորի կամ բանկի միջև»,– ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Նշենք, որ Հայաստանի այլ խոշոր բնակավայրերում կարգը կսկսի գործել 2022թ–ի հունվարի 1-ից, 1000–ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում` 2023թ–ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում` 2024թ–ից։

ԵԱՏՄ–ում քաղաքացիների թոշակը հաշվարկելիս կգումարվի նաև անդամ երկրներում ունեցած ստաժը

Ըստ թեմայի

Հաշմանդամ երեխաներին խնամող ծնողների կենսաթոշակները կբարձրանան
Արտերկրում բնակվողը չպետք է զրկվի կենսաթոշակից. ՄԻՊ–ը փոփոխություններ է առաջարկում
Արցախցիներն արդեն կարող են ստանալ կենսաթոշակները Հայաստանում
թեգերը:
Հայաստան, ՀայՓոստ, Բանկ, թոշակառու, Թոշակ

Գլխավոր թեմաներ