15:19 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
323 0 0

Կառավարության որոշումից հետո Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանի հետ։ Վերջինն անթաքույց հուզմունքով ընդունեց նորությունն ու նշեց, որ իր 13 տարվա պայքարն արդարացվեց։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Երևանի մի շարք պատմական շենքերի հարցում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակա է օտարվող սեփականության տերերի շահերի նկատմամբ։ Նման որոշում է ընդունվել այսօր կառավարության հերթական նիստում` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի առաջարկով։

Մեկնաբանելով որոշման անհրաժեշտությունը` Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ սեփականատերերի շահերի գերակայության դեպքում Երևանի կենտրոնից կվերանային մի շարք հուշարձան–շենքեր։

«Երևանի կենտրոնից պետք է վերանային առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, և որի փոխարեն նախատեսվում էր բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակներում, նախատեսվում էր ստեղծել ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպես նաև հիմնովին նորացնել ինժեներատեխնիկական ենթակառուցվածքներ»,– ասաց Ղուլարյանը։

Ավինյանը նորություն ունի. Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ նոր որոշում է կայացվել

Կառավարության ընդունած որոշմամբ` այս ամենը տեղի չի ունենա, փոխարենը հուշարձան– շեքերը կվերագնահատվեն, Երևանի քաղաքապետարանն էլ հանդես կգա այդ շենքերի պահպանմանը միտված նոր առաջարկով։

«Նման պատմամշակութային շենքերի քանդումը, ձևափոխումն ու տեղափոխումն ընդհանուր առմամբ մեր կառավարության համար ընդունելի չէ»,– նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` մեկնաբանելով, որ որոշման մեջ ներառված շենքերը հայտնի «Դոլմամա» ռեստորանին պատկանող շենքերն են։

Նշենք, որ որոշումը ներառում է Պուշկինի 4 տուն, Պուշկինի 8, Պուշկինի 8, բն. 3, Պուշկինի 10-1 և 6ա, Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք հասցեները։

Կառավարության որոշման համաձայն` այս շենքերի նոր սեփականատերերին կառուցապատման ծրագրի չեղարկման դիմաց որևէ փոխհատուցում չի տրվի` գերակա շահի մասին ՀՀ օրենսդրության համաձայն։ Օրենքը թույլատրում է տիրապետել, տնօրինել ու օգտագործել գույքը, բայց միայն հուշարձան–շենքի պահպանման պայմանով։

Ի դեպ, կառավարության որոշումից հետո Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանի հետ` նրա տեսակետը ճշտելու նպատակով։

Պարզվեց, որ վերջինս տեղյակ չէր ու առաջինը Sputnik Արմենիայից տեղեկացավ կատարվածի մասին։

Ավանյանն անթաքույց հուզմունքով լսեց նորությունն ու նշեց, որ իր 13 տարվա պայքարն արդարացվեց։

Հիշեցնենք` ամեն ինչ սկսվել էր 2008 թ.-ին, երբ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել այդ շենքերի տարածքները հանրային գերակա շահ ճանաչել։ Հիշյալ հասցեները, որոնցում տեղակայված էր նաև «Դոլմամա» ռեստորանը, սեփականության իրավունքով տրվել էր գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող Local Developers LLC ընկերությանը։

եմ տա ոչ Մայրապետյանին, ոչ էլ նրա հետևում կանգնածներին. «Դոլմամայի» տերը` սկանդալի մասին

2008թ–ի մարտի 9-ին Ավանյանը նամակ էր ստացել ԴԱՀԿ-ից` 15 օրվա ընթացքում տարածքն ազատելու մասին։

Գործարարը, սակայն, չէր հանձնվել և 13 տարի շարունակ դատական գործընթացների ու վեճերի միջոցով փորձել էր հասնել արդարության։

Ըստ թեմայի

Գործադիրը Ֆիրդուսի թաղամասում կառուցապատումը թույլատրել է օրենքի խախտմամբ. Սարգսյան
Լոռիում այնքան հանք կա, որ նորի տեղ այլևս չկա. բնակիչները բոյկոտեցին հանրային լսումները
Ովքեր են կառուցապատելու Ֆիրդուսի թաղամասի տարածքը, և ինչ է հայտնի նոր ներդրողների մասին
Երևանի քաղաքապետարանը մերժել է 17– հարկանի հյուրանոց կառուցելու առաջարկը
թեգերը:
Դոլմամա, Հայաստան, Հուշարձան, շենք, Երևան

Գլխավոր թեմաներ