08:14 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
53630

Արցախյան պատերազմում որդուն կորցրած մայրը խորհուրդ է տալիս որդեկորույս մայրերին երեխաներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Գյումրիում որդեկորույս մայրը 3–րդ զավակին է լույս աշխարհ բերել։ Լուսինե Արսենյանի որդին` Դանիելը, ծնվել է հունիսի 8–ին։

Ավագ որդու՝ Դավիթ Չաքրյանի զոհվելուց հետո 42-ամյա Լուսինեն իր մեջ ուժ գտավ ու 7 ամիս անց ևս մեկ որդի ունեցավ: Դժվար էր, բայց հարազատների ու գործընկերների աջակցությունը նրան օգնեց մայրանալու որոշումը կայացնել:

Молодая мать Лусине Арсенян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լուսինե Արսենյանը

Դավիթ Չաքրյանը բանակ էր զորակոչվել 2020-ի օգոստոսին: Մոր խոսքով` միշտ երազել էր Արցախում ծառայել: Շատ գոհ ու ուրախ էր, որ Արցախի հողում պետք է ծառայի: Ընդամենը մեկուկես ամսվա զինծառայողը Մարտակերտում մասնակցել է թեժ մարտերին։ Դավիթը զոհվել է հոկտեմբերին: Մայրն իր հղի լինելու մասին իմացել է որդու զոհվելուց մի քանի օր անց: Առողջական խնդիրների պատճառով նա բուժզննում է անցել, պարզվել է, որ հղի է:

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

Փոքրիկի անունը Դանիել են դրել: Sputnik Արմենիայի հետ զրույցում Լուսինեն ասաց, որ ճիշտ է, Դանիելը լույս աշխարհ է եկել որպես նոր հույս, բայց ոչ իր եղբոր փոխարեն: «Երբ պետք է երկրորդ երեխաս ծնվեր, մտածում էինք, որ տղա լինի, Դանիել կկոչենք, բայց ծնվեց աղջիկս, դրա համար էլ հիմա որոշեցինք այս փոքրիկիս Դանիել կոչել: Ի դեպ, երջանիկ պատահականությամբ կրտսեր որդիս ծնվեց հունիսի 8-ին՝ դստերս ծննդյան օրվանից 16 տարի անց»,-պատմում է Լուսինեն։

 Մոր համար այս երեխան սփոփանք է: «Սուտ է, Դավիթս չի մոռացվի՝  ժամանակը չի բուժի վերքը, բայց Դանիելս նոր շունչ ու ապրելու նոր ուժ կտա»:

Мать, потерявшая сына в карабахской войне, советует другим мамам завести детей
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լուսինե Արսենյանը, իսկ հեռախոսի էկրանին նրա զոհված որդու լուսանկարն է

 Փոքրիկը ծնվել է «Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ում: Երեխայի ծնունդին անհամբեր սպասել են նաև Լուսինեի գործընկերները՝ «Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» ողջ աշխատակազմը: Լուսինեն հիվանդանոցում կրտսեր բուժաշխատող է:

Սերյոժայի զոհվելուց 25 օր անց տանը մանկան ճիչ է լսվել. ծնվել է Սերյոժա Սերյոժայի Վիրաբյանը

«Շատ սպասված փոքրիկ է, անհամբեր սպասում էինք նրա լույս աշխարհ գալուն: Լուսինեն մեր ստացիոնար հսկողության տակ է գտնվել: Շատ ծանր հոգեբանական վիճակում էր, նաև առողջական խնդիրներ ունի: Բայց կինը հաղթահարեց ամեն ինչ»,- Sputnik Արմենիային ասաց հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը:

Акушер-гинеколог Алла Оганесян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ալլա Հովհաննիսյանը

Որդեկորույս մայրերին Լուսինեն խորհուրդ է տալիս իրենց մեջ ուժ գտնել ու նոր երեխաներ ունենալ: «Միայն թե խաղաղություն լինի»,-ավելացնում է կինը:

Որդուն կորցնելու ապրումները չէին կարող չանդրադառնալ կնոջ հղիության ընթացքի վրա։ Փոքրիկը ժամանակից շուտ է ծնվել, լույս աշխարհ է եկել 1 կգ 900 գրամ քաշով, ներարգանդային զարգացման հապաղումներ, նաև շնչառական խնդիրներ է ունեցել:

 Հիմա նորածին տղայի վիճակը բավարար է, սակայն մայրն ու որդին դեռ հիվանդանոցում կման ևս մեկ շաբաթ:

Ըստ թեմայի

ՀՀ նախագահը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների ու արցախցի երեխաներին. տեսանյութ
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դուստր են ունեցել. հայտնի է երեխայի անունը
թեգերը:
Զինվոր, Զոհ, Արցախյան պատերազմ, նորածին, երեխա, Գյումրի

Գլխավոր թեմաներ